Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ու Կոմիտեի ծառայողները Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:







































