Tuesday, 30 06 2026
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Նիդեռլանդներում

Նիդեռլանդներում մի շարք միջոցառումներ են անցկացվել և անցկացվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Nidoragir-ը։

Միջոցառումների շարքը բացվել է ապրիլի 11-ին, Ամստերդամում՝ «Ծիրանի ծառ» երգչախմբի համերգով։ Խումբը, որի կազմում ընդգրկված են հիմնականում հոլանդացի երաժիշտներ, հանդես եկավ Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Վլադիլեն Բալյանի, գուսան Շերամի և գուսան Աշոտի ստեղծագործություններով։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը, իսկ խմբավարը՝ հոլանդացի երաժիշտ Իվո Բոսվայկը։ Համերգը վերածվել է մշակութային երկխոսության՝  ցավի ու կարեկցանքի, միասնության ցուցադրության հուզիչ դրսևորման:

Հաագայի Կենտրոնական Գրադարանը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախաձեռնությամբ այս ապրիլին ներկայացնում է գրքերի հատուկ հավաքածու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Գրադարանում մինչև ամսվա վերջ խնամքով կազմված գրքերի ու բրոշյուրների ընտրանին Հայոց Ցեղասպանության մասին պարունակում է խորքային գիտելիքներ, իրադարձությունների պատմական համատեքստ և այս ողբերգության մնայուն ազդեցության խորաթափանցություն։ Սա պատշաճ առիթ է՝ ծանոթանալու պատմական անցյալին և հայ ժողովրդի տոկուն ոգուն։

Այս օրերին Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի թեմի հովանու ներքո Եվրոպայում համերգների շարք կունենա Կոմիտասի անվան լարային քառյակը: Ապրիլի 22-ին, Ալմելո հայաշատ քաղաքում՝ ի հիշատակ 1915 թվականի անմեղ նահատակների, Ալմելոյի հայկական եկեղեցում  խումբը սոպրանո Ռուզաննա Նահապետյանի մասնակցությամբ ոգեկոչման համերգ կունենա։

Ապրիլի 22-ին, ժամը 19:30-ին մեծ միջոցառում է տեղի ունենալու Հաագայի գերմանական եկեղեցում («Deutsche Evangelische Kirche»): Այս տարվա ոգեկոչման թեման է`  «Երիտասարդությունն ու ցեղասպանության ուսուցման կարևորությունը»: Այս թեմայով կհնչեն քաղաքական ու վերլուծական ելույթներ։ Մասնակիցների շարքում կլինեն Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Դոն Սեդերը, վավերագրող Սինան Ջանը, պատմաբան Դիրկ Ռոդզանթը։ Երաժշտական մասը կիրականացնեն սոպրանո Միլենա Բեգլարյանը և «Աբովյան» միության երիտասարդական երգչախումբը։

Ապրիլի 23-ին  Նիդերլանդների ՀՅԴ երիտասարդական միությունը կկազմակերպի ավանդական ջահերով երթ՝ Ալմելոյում։ Հազարավոր մասնակիցներ քայլելու են դեպի Հայ Առաքելական եկեղեցու բակ՝  դեպի հուշահամալիր:

Ապրիլի 24-ին, Կոմիտասի անվան քառյակը` սոպրանո Ռուզաննա Նահապետյանի մասնակցությամբ, կլինի Դիեմեն քաղաքում, որտեղ տեղի կունենա բացառիկ մշակութային միջոցառում՝ «Դիմադրության արձագանքները. Նվիրվածություն նահատակներին Կոմիտասի սրբազան ձայնով» խորագրով։

Ապրիլի 24-ին, ժամը 13:00-ին Ասենի Բոսկամպ գերեզմանատանը տեղի կունենա հիշատակի արարողություն՝ ծաղկեպսակների զետեղմամբ, ելույթներով ու համայնքային աղոթքով։ Կմասնակցեն ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, քաղաքական գործիչներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ապրիլի 24-ը մարդաշատ է լինելու Ալմելոյում:  Հազարավոր հայեր և համակիրներ հնարավորություն կունենան այցելել ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Միջոցառմանը կմասնակցեն դեսպան Վիկտոր Բիյագովը, Ալմելոյի քաղաքապետը, խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ։

Հայկական բոլոր եկեղեցիներում կղողանջեն զանգերը, կկատարվեն պատարագներ։

Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաև Ամստերդամում՝ ապրիլի 27-ին։

Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրված հուշաքարի մոտ կանցկացվի ամենամյա հիշատակի արարողությունը։ Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդեռլանդների խորհրդարանի, Եվրախորհրդարանի պատգամավորներ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 15-ին FAON-ը կրկին հանրագիր է ներկայացրել Նիդեռլանդների խորհրդարանին՝ կոչ անելով ոչ միայն ընդունել Հայոց ցեղասպանությունը հստակ ձևակերպմամբ, այլև ամրապնդել դրա ուսուցումը միջնակարգ կրթության համակարգում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում