Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալա-համերգով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած գալա-համերգով։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համերգին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթում նշել է․

«Ուրախ եմ ողջունել բոլորին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի կապակցությամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարձր է գնահատում Ղազախստանի հետ ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Հայաստանն ու Ղազախստանը բարեկամության կապերն ամրապնդում են մշակույթների ընդհանրություններով` հնագույն ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ։ Մշակույթը ժողովուրդների միջև կամուրջ է՝ պատմության, արժեքների և ավանդույթների փոխանակման հզոր միջոց։ Մշակութային փոխգործակցության վառ օրինակ են ղփչաղական ձեռագրերը, որոնք խնամքով պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում»։

Նախարարը շեշտել է, որ նախորդ տարի Ղազախստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերին այժմ հաջորդում է Ղազախստանի մշակութային օրերի հյուրընկալումը Երևանում։ Նա ընդգծել է, որ Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերը բացառիկ հնարավորություն են հայ հանդիսատեսի համար՝ բացահայտելու Ղազախստանի արվեստը, երաժշտությունը, կինոն ու պարարվեստը։

Համերգը կայացել է Ղազախստանի վաստակավոր և առաջատար կոլեկտիվների մասնակցությամբ։ Համերգի ընթացքում ելույթ են ունեցել Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիլբաևան, Il Canto վոկալ քառյակը, HASSAK էթնո-ազգագրական համույթը, «Բիրլիկ» պարախումբը, Դոմրահարների համույթը և այլ մենակատարներ։ Գալա-համերգին մասնակցել են նաև Հայաստանի ստեղծագործական խմբերը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկների խումբը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան)։

Մինչ համերգի մեկնարկը, նախարարները հանդես են եկել ճեպազրույցով՝ պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` Հայաստանում անցկացվող Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել, մասնավորապես Երևանում ղազախ նշանավոր գրող Աբայ Կունանբաևի անվան պուրակ է բացվել։

«Պուրակը տեղակայված է դպրոցի, մանկապարտեզի հարևանությամբ, ինչը նշանակում է, որ այնտեղ անցուդարձ անող երեխաները, նրանց ծնողներն ու ուսուցիչները մտածելու են Կունանբաև գրողի և մտածողի մասին, փորձելու են ճանաչել նրա փիլիսոփայությունը։ Սա շատ կարևոր կապ է, որը օգնում է երկու երկրների հարաբերությունների սերտացմանը»,- ասել է նախարարը` հավելելով` մշակութային կապերն հետագայում վերաճում են քաղաքական, տնտեսական համագործակցային ծրագրերի։

Նրա տեղեկացմամբ՝ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են քննարկվել Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ՝ գրքերի թարգմանության, համատեղ ֆիլմարտադրության, թանգարանային գործունեության և այլ ոլորտների շուրջ։

Ճեպազրույցի ընթացքում Աիդա Բալաևան նշել է․

«Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումների ծրագիրը կյանքի է կոչվել շնորհիվ երկկողմանի ակտիվ հետաքրքրվածության և համատեղ աշխատանքի, որն ուղղված է մշակութային համագործակցության խորացմանը։ Ցուցադրվել են ղազախական ֆիլմեր, տեղի են ունեցել պաշտոնական հանդիպումներ, իսկ գալա-համերգը հրաշալի հնարավորություն է հայ ժողովրդին ներկայացնելու ղազախ ժողովրդի մշակույթը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում