Wednesday, 17 06 2026
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու

Պուտինը «համոզե՞լ է» Տոկաևին

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 17-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահներ Վլադիմիր Պուտինի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը: Ըստ այդմ՝ կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Ղազախստանի նախագահը հայտնել է, որ կմասնակցի ֆաշիզմի դեմ հաղթանակի տոնական միջոցառումներին: Իր հերթին Ռուսաստանի նախագահը պատմել է, թե ինչպես է զարգանում Մոսկվայի և Վաշինգտոնի երկխոսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այլ մանրամասնություններ Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը չի հաղորդել:

Tengrinews-ը, հղելով Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքին, հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահները միջազգային քաղաքականության ակտուալ հարցերի շուրջ մտքերի փոխանակություն են ունեցել, ինչպես նաև քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակացույցը: Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան երկխոսությանը, ապա ղազախական կողմն այդ մասին հետևյալն ձևակերպումն է արել. «Ինչպես հայտնում են Կրեմլից, Պուտինը նաև կիսվել է ռուս-ամերիկյան երկխոսության ընթացքի գնահատականներով»:

Եթե ամփոփ ներկայացվի, ապա Պուտին-Տոկաև հեռախոսազրույցի առաջին թեման կարելի է գնահատել «հերթապահ». Ռուսաստանը մտադիր է Ղազախստանի տարածքով դեպի Չինաստան գազատար կառուցել, բայց չինական կողմն առայժմ քննարկում է նախագծի արդյունավետությունը, իսկ Ղազախստանը փորձում է Ռուսաստանի տարածքով նավթի արտահանման այլընտրանքային երթուղի գտնել:

Երկրորդ թեման նկատելիորեն ինտրիգային է: Ֆաշիզմի դեմ հաղթանակի տոնակատարության երեք շաբաթ է մնացել: Այդ միջոցառումներին Ղազախստանի նախագահի մասնակցությունը պետք է որ խնդրահարույց չլիներ: Ղազախստանյան կողմի հաղորդագրության մեջ ասված է, որ նախագահ Տոկաև «բնականաբար կմասնակցի հանդիսությանը», ինչից կարելի է տպավորություն ստանալ, թե Մոսկվայում այդ կապակցության թերահավատությւոն են ունեցել:

Պուտին-Տոկաև հեռախոսազզրույցի կարևորությունը, սակայն, այն է, որ Ռուսաստանի նախագահը Ղազախստանի առաջնորդի հետ կիսվել է ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքի գնահատականներով: Ավելի պարզ ասած՝ Վլադիմիր Պուտինը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ներկայացրել է ուկրաինական կարգավորման հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների դինամիկան:

Դա, կարծես, առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի նախագահը երրորդ երկրի ղեկավարին իրազեկում է ԱՄՆ հետ բանակցությունների մասին: Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ դա տեղի է ունենում Սամարղանդում գումարված՝ Եվրամիություն-Կենտրոնական Ասիայի գագաթաժողովից երկու շաբաթ հետո և նույն օրը, երբ Փարիզում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ և ներկայացրել եվրոպացի գործընկերների հետ ունեցած քննարկումները:

Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցի մասին Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության տեքստում ասված է, որ Լավրովը հույս է հայտնել, որ կհաջողվի ուկրաինական խնդիրը «նախապատճառների վերացման հիմքով կարգավորելու համաձայնության հասնել»: Փաստացի ստացվում է, որ Ռուսաստանն այդ հարցով ԱՄՆ-Եվրամիություն քննարկումներին նշանակություն չի տալիս:

Ըստ երևույթին՝ Վլադիմիր Պուտինը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին «համոզել է», որ աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Եվրամիությունն այլևս որոշիչ դերակատար չէ և Բրյուսելի վրա խաղադրույք դնելու իմաստ չկա: Հաջողվե՞լ է նրան դա, թե՞ ոչ: Ըստ երևույթին՝ ձեռք է բերվել քննարկումները շարունակելու պայմանավորվածություն, եթե, ինչպես կողմերի պաշտոնական հաղորդագրություններն են ասում, շոշափվել է նաև առաջիկա հանդիպումների ժամանակացույցի հարցը: Ընդ որում՝ խոսքը մայիսի 9-ից հետո շփումների մասին է: Անցյալ տարի Վլադիմիր Պուտինը պետական այց է կատարել Ղազախստան: Հավանաբար մինչև տարեվերջ Տոկաևը փոխայցելությամբ կգտնվի Մոսկվայում: Ղազախստանը Կենտրոնական Ասիայի առաջատարն է, և Աստանայի կողմնորոշումը Մոսկվայի համար չափազանց կարևոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում