Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Մանրամասներ հայ-վրաց-ադրբեջանական առաջին եռակողմ հանդիպումից

Հայաստանի արտգործնախարարությունը մանրամասներ է հայտնել Վրաստանում կայացած եռակողմ հանդիպումից, որ անցկացվել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների մակարդակով: Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ «հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ գործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»:

Նշվում է, որ սեղանի շուրջ նստած կողմերը ներկայացրել են հեռանկարների վերաբերյալ իրենց մտքերն ու տեսլականները: Պարզ չէ, թե ինչ արդյունք է արձանագրվել: Թեև հնարավոր է, որ արդյունքի խնդիր չի էլ դրվել, այլ ընդամենը ընդհանուր պատկերացումների շարադրման: «Հանդիպման ավարտին, զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը», ասված է հաղորդագրության մեջ:

Սա նշանակում է, որ, այդուհանդերձ, հանդիպումն ունեցել է առավել առարկայական օրակարգ և բովանդակություն, ինչի մասին, սակայն, կողմերը գերադասում են լռել: Այլ կերպ ասած, մտքերն ու տեսլականները, ինչպես հայտնում է հաղորդագրությունը, շարադրվել են, թերևս, ոչ թե ընդհանրական, այլ շատ ավելի կոնկրետ հարցերի կամ կետերի վերաբերյալ: Ավելին՝ բացառված չէ, որ քննարկվել է հենց այսպես ասած վստահության միջավայրի ձևավորման միջոցառումների ընդհանուր սխեմա, որի միջոցով գուցե կողմերը պատրաստվում են աշխատել արդեն ռեգիոնալ ձևաչափ ստանալու ուղղությամբ:

Համենայն դեպս, ավելի բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ բարձրաձայնումը հուշում է, որ պլանավորումը, այդուհանդերձ, առավել այսպես ասած երկար է, քան փոխնախարարների հանդիպումը Թբիլիսիում: Վրաստանի մայրաքաղաքում, ըստ երևույթին, նախապատրաստվել է նախարարների մակարդակով հանդիպում, բայց ոչ թե պանելային քննարկման ռեժիմում, ինչպես մի քանի օր առաջ տեղի ունեցավ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, այլ արդեն փակ ռեժիմով:

Իհարկե, դա բոլորովին չի նշանակում, որ հաջորդ հանդիպումն արդեն կլինի ԱԳ նախարարների մակարդակով, քանի որ կարող է պահանջվել ավելի ցածր մակարդակի մի քանի հանդիպում: Բայց փաստորեն առաջին հանդիպումից հետո բարձրաձայնված է ավելի բարձր մակարդակի նշաձողը, հետևաբար աշխատանքի պլանավորման այդ նվազագույն տարածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում