Գերմանիայի քաղաքացիների մոտ 50%-ը ցանկանում է հետ վերադարձնել երկրի նախկին արտարժույթը` մարկը: Այս մասին հաղորդում է Die Welt-ը: Համաձայն հարցան արդյունքների, որն անցկացրել է Focus ամսագիրը, 50%-ը ցանկանում է հետ վերադառնալ մարկին, իսկ եվրոյից գոհ է 48%-ը:
Մեկ տարի առաջ այս համամասնությունը հակառակն էր. եվրոյին կողմնակից էր ավելի քան 40%-ը, մարկին աջակցում էր 47%-ը: Ազատ դեմոկրատների մոտ 70%-ը, սոցիալ-դեմոկրատական կուսակցության` 53%-ը և ձախերի 52%-ը կողմնակից է մարկի վերադարձին: Այս կուսակցությունները հիմնականում ներկայացնում են ընդդիմադիր թևը: Անգելա Մերկելի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության 55%-ը շարունակում է հավատարիմ մնալ եվրոյին:
Եվրոյի նկատմամբ վստահության նվազումը պայմանավորված է եվրոգոտու մյուս երկրներում տիրող ծանր տնտեսական իրավիճակով, երբ Գերմանիան ստիպված է սեփական միջոցներից գումարներ հատկացնել եվրոն փրկելու համար: