Fitch Ratings գործակալությունը հրապարակել է համաշխարհային տնտեսության վերաբերյալ իր եռամսյակային արտահերթ մակրոկանխատեսումը (Global Economic Outlook, GEO)՝ նվազեցնելով կանխատեսումը արտաքին առևտրային լարվածության աճի պայմաններում:
Հաղորդագրությունում նշվում է, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մարտին ներկայացված գնահատականի համեմատ նվազեցվել է 0.4 տոկոսային կետով ՝ մինչև 2 տոկոսից ցածր ցուցանիշի: Ընդգծվում է, որ սա համաշխարհային տնտեսության համար ամենավատ արդյունքն է 2009 թվականից ի վեր՝ չհաշված կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանը։
ԱՄՆ և Չինաստանի ՀՆԱ-ի աճի գնահատականները նվազեցվել են 0.5 տոկոսային կետով՝ համապատասխանաբար մինչև 1.2 և 4 տոկոսից ցածր ցուցանիշի: Ընդ որում, ակնկալվում է, որ ԱՄՆ-ում աճն աստիճանաբար դանդաղելու է և չորրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով կազմելու է ընդամենը 0.4 տոկոս: Չինաստանի տնտեսության աճը 4 տոկոսից ցածր է լինելու նաև 2026 թվականին։
Ենթադրվում է, որ եվրագոտու տնտեսությունը զգալիորեն դանդաղ կաճի՝ 1 տոկոսից պակաս։
Բացի այդ, Fitch-ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ այս տարի Brent տեսակի նավթի գները կնվազեն 5 դոլարով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 65 դոլարի։
ժ










































