Իրանի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերը ոչ մի դեպքում չպետք է քննարկման առարկա դառնան: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Ալի Մոհամադ Նայինին։
«Ազգային անվտանգությունը, պաշտպանությունն ու ռազմական հզորությունը Իրանի «կարմիր գծերի» թվում են, որոնք ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և որոնց շուրջ չի կարելի պայմանավորվել», – նրա խոսքերը մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:









































