Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Մասկատում։ Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մասկատը կմնա ապրիլի 19-ին կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի հյուրընկալող կողմը», – ասել է նա։









































