Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2025 թվականի հունվարի 21-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 36/13-25 միջնորդությունը բավարարելու մասին ԲԴԽ 2025 թվականի հունվարի 21-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Ք-1 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով՝ որոշել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ դատական գործերից մեկով 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կայացած դատական նիստի ժամանակ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հայտարարել էր, որ որոշում է կայացրել լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին: Քաղաքացու փաստաբանը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին գրություն էր հասցեագրել նախագահող դատավորին և խնդրել հայտնել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել փորձաքննության եզրակացությունը ստանալու ուղղությամբ: Նույն օրը փաստաբանը գրություն էր ուղարկել նաև «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և խնդրել հայտնել, թե ինչ փուլում է գտնվում նշված գործով փորձաքննությունը, որոնք են դրա ձգձգման պատճառները:

2023 թվականի դեկտեմբերի 21-ին «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված պատասխանի համաձայն՝ նշված քրեական գործով որևէ փորձաքննություն առկա չէ:

2024 թվականի փետրվարի 7-ին փաստաբանը կրկին գրություն էր հասցեագրել նույն դատավորին՝ խնդրելով տրամադրել փորձաքննության վերաբերյալ տեղեկատվություն: Փաստաբանին հեռախոսակապի միջոցով դատավորի աշխատակազմից պատասխանել էին, որ, ինչ-որ խնդիրներով պայմանավորված, 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կայացրած որոշումը չի ուղարկվել կատարման, սակայն միջոցներ են ձեռնարկվում փորձագետի եզրակացությունը սեղմ ժամկետում ստանալու վերաբերյալ:

Դատարանին ուղղված գրություններով փաստաբանի կողմից նշվել էր նաև, որ տվյալ գործով ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 6-ին:

2024 թվականի հունիսի 6-ին «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացվել է լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Դատարանի կողմից կայացված՝ փորձաքննություն նշանակելու մասին որոշումը «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ստացվել է 2024 թվականի ապրիլի 12-ին:

2025 թվականի հունվարի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել դատավորի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն):

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում