Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին․ ԱՆ պարզաբանումը

Չնայած նախարարության մի քանի պարզաբանումներին` շարունակվում են հայտարարությունները, թե վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները նպատակ ունեն պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան։ ՀՀ արդարադատության նախարարությունն այս թեմայի շուրջ պարզաբանում է տարածել, որում նշված է․

«Հայաստանյան դեղագործական ընկերություններից մեկի հիմնադիրը ԶԼՄ-ներում անդրադարձ էր կատարել՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթի կարգավորումներին: Շահարկումներից խուսափելու համար, ցանկանում ենք ևս մեկ անգամ վերահաստատել, որ ինչպես բազմիցս նշվել է թե՛ Արդարադատության նախարարության, թե՛ արդարադատության նախարարի տարբեր ձևաչափերով ելույթներում, հարցազրույցներում, հայտարարություններում և այլ հաղորդումներում։

Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը որևէ կերպ նպատակ չի հետապնդում ստիպել տնտեսվարողներին վճարել վարչական ակտերով սահմանված տուգանքները և հետո միայն դիմել դատարան, կամ ինչպես հայտարարվում է` սնանկացնել տնտեսվարողներին։

Եվս մեկ անգամ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակիորեն նշում է, որ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Այլ կերպ, վարչական ակտը դատարան բողոքարկվելուց հետո դեռևս չի համարվում անբողոքարկելի և կատարման ենթակա, քանի դեռ չի կայացվել այդ վեճով վերջնական դատական ակտ: Ըստ այդմ, այն հայտարարությունները, թե Նախարարությունը կամ Կառավարությունը նպատակ են հետապնդում պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը:

Նախագծով առաջարկվող փոփոխություններն այն մասին են, որ վիճարկման հայցի դեպքում ևս՝ վարչական դատավարության մյուս հայցատեսակների նմանությամբ, կարող է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Այսինքն, քաղաքացին, փաստաբանը, տնտեսվարողը կարողանալու է միջնորդել և դատարանին խնդրել վարչական ակտի կատարումը կասեցնել մինչև վերջնական դատական ակտի կայացումը:

Ուստի, առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին: Առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում ևս քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկելու վարչական ակտերը, միայն տարբերությունն այն է լինելու, որ ըստ անհրաժեշտության իր հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի, և ինչ հետևանքներ կարող են իր համար առաջանալ, եթե այն չկասեցվի:

Իրականում, այս նախագծի նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին այն անբարեխիղճ անձանցից, որոնց գործողությունների արդյունքում վտանգվում են հանրության շահերը: Վարչական ակտերը, եթե բողոքարկվեն դատարան, ինքնըստինքյան չեն կասեցվի այնպիսի դեպքերում, երբ, օրինակ, դրանցով արգելվում է առերևույթ ապօրինի շինարարությունը, իրավախախտ հանրային սննդի կետի գործունեությունը, սահմանափակվում է շրջակա միջավայրին վնաս պատճառող գործողությունը, արգելվում է, օրինակ, առերևույթ օրինախախտ ֆինանսական կազմակերպության գործունեությունը, որը շարունակում է քաղաքացիներին վարկեր տրամադրել և այլն:

Նման դեպքերում, պետության կողմից իրավախախտմանը ոչ պատշաճ արձագանքը կարող է վտանգել հանրության լայն շրջանակի շահերը, իսկ փոփոխությունների արդյունքում բոլոր այս դեպքերում պետության վարչական միջամտությունը կլինի առավել արդյունավետ։ Վարչարարության հասցեատեր անձինք էլ իրավական հնարավորություն կունենան միջնորդելու դատարանին, որպեսզի վերջինս որոշի կասեցնել կամ չկասեցնել վարչական ակտի գործողությունը հիմնվելով օբյեկտիվ հանգամանքների վրա և կայացնելով անաչառ որոշում, ինչն էլ կարող է լինել այն երաշխիքը, որ հավասարակշռվեն բոլոր կողմերի իրավունքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում