Tuesday, 23 06 2026
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից

Իլհամ Ալիևի «սիրիական տագնապը»

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի պատվիրակությունները՝ լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ քննարկումների նպատակով: Նախօրեին, ելույթ ունենալով Բաքվում, Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանի համար մտահոգիչ է Իսրայելի և Թուրքիայի միջև ցանկացած լարվածություն, որովհետև Բաքուն սերտ գործակցում է երկուսի հետ էլ․ Թուրքիան դաշնակից է, ինչպես նշել էր Ալիևը, իսկ Իսրայելը՝ բարեկամ: Ադրբեջանի նախագահի անհանգստությունը, թերևս, պայմանավորված չէ լոկ դաշնակցի ու բարեկամի միջև կռվով:

Սիրիայում իրավիճակի փոփոխությունը Իլհամ Ալիևի մոտ արթնացրել է մերձավորարևելյան ռեգիոնում անմիջական և էական դերակատարում ստանձնելու հույս և ակնկալիք: Փետրվարին նա շնորհավորել էր Սիրիայի այսպես ասած նոր նախագահ Ալ Շարաային և հրավիրել նրան Բաքու: Մերձավոր Արևելքում, ստանձնելով առավել էական դերակատարում, Ալիևը, անշուշտ, ակնկալում է բարձրացնել աշխարհաքաղաքական կշիռն ու գինը:

Սակայն եթե Սիրիայում ծավալվի թուրք-իսրայելական բախում՝ անգամ պրոքսի տարբերակով, ապա դա կարող է պարզապես «ճզմել» Բաքվին՝ Ալիևի աշխարհաքաղաքական ակնկալիքներով ու ծրագրերով հանդերձ: Մինչդեռ Ալիևը Սիրիայում տարածություն է փնտրում կամ ակնկալում, որովհետև նրա համար կարող է նեղանալ տարածությունը Կովկասում, եթե հաջողվի Թրամփի ու Պուտինի միջև գործարքը: «Ճզմվելով» Սիրիայում՝ Ալիևը ունի պարզապես մինչև Կովկաս «դոմինոյի էֆեկտի» մտավախություն:

Սիրիայի միջոցով Մերձավոր Արևելք դուրս գալը Ադրբեջանի նախագահին անհրաժեշտ է Կովկասում սեղմվելու հեռանկարը չեզոքացնելու համար: Մինչդեռ եթե Սիրիան վերածվի թուրք-իսրայելական պրոքսի բախման պոլիգոնի, Ադրբեջանի համար դա կլինի ոչ թե խաղային նոր տարածություն, այլ լրիվ հակառակը: Դա է պատճառը, որ նա, ըստ էության, նույնիսկ մարտահրավեր է նետում Դոնալդ Թրամփին, որը երկու օր առաջ Սպիտակ տանն ընդունելով Նաթանյահուին, ասել էր, թե կարող է միջնորդ լինել նրանց և Թուրքիայի միջև, եթե Իսրայելն իրեն «գիտակից պահի»:

Իլհամ Ալիևը փաստորեն «ձեռնոց» է նետում Թրամփի այդ պատրաստակամությանը՝ ներկայացնելով թուրք-իսրայելական միջնորդության իր հայտը: Հազիվ թե որևէ մեկը Թրամփին ձեռնոց նետի այսպես ասած լավ օրից: Ալիևը, իհարկե, հիանալի հասկանում է դա, և ըստ ամենայնի դրա համար էլ Թրամփի «սիրտը շահելու» համար նրան առաջարկում է տեղեկություններ Բաքվում ԱՄՆ ՄԶԳ և այլ ֆոնդերի գործունեության ապօրինությունների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում