Եվրամիության առանձին երկրներ կտրականապես դեմ են հանդես եկել Ուկրաինայի կարիքների համար Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը։ Այս մասին էստոնական ERR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Երբ խոսքը վերաբերում է ռուսական սառեցված ակտիվներին, մենք քննարկումներ ենք անցկացնում 27 մասնակից երկրների հետ: Մենք պատրաստվում ենք, քանի որ կան որոշ ռիսկեր, և մենք պետք է ուղիներ գտնենք դրանք նվազագույնի հասցնելու համար: Բացի այդ, առանձին երկրներ կտրականապես դեմ են դրան», – ասել է նա:
Կալասը հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը:
«Անուններ չեմ կարող նշել, ամեն ինչի մասին կարող եք կարդալ լրատվամիջոցներում, և դա դժվար չի լինի պարզել», – հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։











































