Saturday, 20 06 2026
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով

Իսկ Իսրայելում քաղաքական ճգնաժամ է

Մինչ աշխարհը «շունչը պահած» սպասում է Իրանի շուրջ «գորդյան հանգույցի» լուծմանը, Իսրայելում հասունանում է ներքաղաքական սուր ճգնաժամ: Վարչապետ Նաթանյահուն հարկադրված է եղել ենթարկվել գլխավոր դատախազության և Գերագույն դատարանի միջամտությանը և ՇԱԲԱԿ-ի նոր տնօրենի նշանակումը հետաձգվել է: Առաջիկա երեքշաբթի Գերագույն դատարանը կքննարկի այդ կառույցի դեռևս գործող ղեկավար Ռոնեն Բարի բողոքը:

«Եդիոտ ախրոնոտ» պարբերականին հայտնի են դարձել նրա հայցադիմումի որոշ մանրամասնություններ: Ամենացնցող բացահայտումը, որ արել է ՇԱԲԱԿ-ի տնօրենը, վերաբերում է նրան, որ վարչապետ Նաթանյահուն խնդրել է ստեղծել հիմքեր, որպեսզի դատարանում իր դեմ հարուցված չորս քրեական գործով ցուցմունքներ չտա: Ռոնեն Բարը Գերագույն դատարանին հայտնել է, որ հրաժարվել է պետական անվտանգության ծառայությունը վերածել գաղտնի ոստիկանության, որ կսպասարկի վարչապետի եւ կառավարության անդամների անձնական շահերը:

Vesty.go.il-ի մեկնաբանը պատկերում է իրավիճակ, երբ Գերագույն դատարանը կորոշի, որ ՇԱԲԱԿ-ի տնօրենը քաղաքական հետապնդումների ենթարկվում և նրա պաշտոնանկությունը Նաթանյահուի քմահաճույքն է, իսկ վարչապետը չի ենթարկվի և հռետորական հարցադրում անում. «Այդ դեպքում ոստիկանությունը Ռոնեն Բարին ուժով կհեռացնի՞ իր նստավայրից, եթե ոստիկանությունը հրաժարվի, Նաթանյահուն բանակը փողոցներ կհանի՞»:

Երուսաղեմում, կարծես, իրավիճակը չափազանց բարդ է. ՇԱԲԱԿ-ի ուղղորդմամբ ոստիկանությունը ձերբակալել է Նաթանյահուի խորհրդականներից մեկին և ռազմական հարցերով նրա մամուլի նախկին քարտուղարին, որ մեղադրվում են Կատարից ֆինանսական փոխհատուցման դիմաց իսրայելական մամուլում այդ երկրի դրական իմիջ ձեւավորելու և Եգիպտոսին բացասական լույսի ներքո ներկայացնելու մեջ:

Նաթանյահուն հայտարարել է, որ իր շրջապատի մարդկանցից բռնությամբ փորձում են վարչապետի դեմ ցուցմունքներ կորզել: Փորձագետները և մամուլը կառչել են Կատարի մասին Նաթնայահուի բնորոշումից, որ «բարդ երկիր է» եւ վկայակոչում են ՀԱՄԱՍ-ի հետ պաշտոնական Դոհայի համագործակցության բազմաթիվ փաստեր: «Եդիոտ ախրոնոտի» մեկնաբանը սարկազմով գրել է. «Եթե ՀԱՄԱՍ-ի ֆինանսակոն հովանավոր Կատարն ընդամենը «բարդ երկիր է», ապա այդ տրամաբանությամբ «Իրանն էլ հետաքրքիր է», ինչո՞ւ չփորձել իրացնել այդ հնարավորությունը»:

Խնդիրը, ըստ երևույթին, այն է, որ ընդդիմությունը պահանջում է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառները հետաքննող անկախ պետական հանձնաժողով ստեղծել, իսկ Նաթանյահուն փորձում է սահմանափակվել խորհրդարանական «լսումներով»: Պաշտպանության նախկին նախարար, «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը մամուլի համար պաշտոնական հաղորդագրություն է տարածել եւ հավաստիացրել, որ դեռևս 2016 թվականին 11 էջանոց զեկուցագիր է «դրվել վարչապետի սեղանին, որտեղ կանխատեսվում էր ՀԱՄԱՍ-ի հարձակման և՛ ուղղությունը, և՛ բնույթը»: Լիբերմանը չափազանց աղմկոտ հայտարարություն է արել, ըստ որի՝ «Բիբին Կատարի իշխանությունների միջոցով կապվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սինվարի հետ եւ նրան ներկայացրել Իսրայելի ՊՆ կանխատեսումները»:

Իսրայելում ներքաղաքական դիմակայությունը նախորդում է Նաթանյահուի Վաշինգտոն այցին, որի ընթացքում, ինչպես կանխատեսվում է, նա Միացյալ Նահանգների նախագահի հետ կքննարկի Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցը: Որքանով հասկացվում է՝ Իսրայելի ոչ բոլոր քաղաքական ուժերն են համաձայն Իրանի հետ պատերազմին: «Մենք ութ ճակատով չենք կարող պատերազմել մի իրավիճակում, երբ կառավարությունում կան ուժեր, որ զորակոչից խուսափումը համարում են օրթոդոքս հավատացյալների իրավունքը»,- ֆեյսբուքյան գրառում է կատարել պաշտպանության նախկին նախարար Լիբերմանը:

Ի՞նչ հայտարարի կգան Դոնալդ Թրամփը և Բենիամին Նաթանյահուն: Ռուսաստանը միանշանակորեն անընդունելի է գնահատել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը: Չինաստանը գրեթե «շրջափակել է» Թայվանը: ԱՄՆ-ն հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղաբաշխում Իսրայելում: Այդուհանդերձ, ներիսրայելական դիմակայությունը կարող է վերաճել կառավարական ճգնաժամի. Նաթանյահուի գլխավորած կոալիցիան չափազանց փխրուն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում