Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են Patriot հակահրթիռային պաշտպանության մարտկոցները հանրապետությունից ժամանակավորապես Մերձավոր Արևելք տեղափոխելու պլանը: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների:
Ըստ նրանց՝ անցյալ ամիս դաշնակիցները պայմանավորվել են Patriot Advanced Capability-3 համալիրի «բազմամսյա» մասնակի տեղակայման շուրջ։
«USFK-ը (ԱՄՆ-ի զինված ուժերը Կորեայում) Կորեայի Հանրապետությունից ժամանակավորապես անձնակազմ և սարքավորում կտեղակայի ռոտացիոն տեղակայման շրջանակներում», – գործակալությունը մեջբերում է զինվորականների հայտարարությունը։
Նշվում է, որ Հարավային Կորեայում ԱՄՆ զինված ուժերն առաջվա նման «Կորեական թերակղզում կպահեն մարտունակ և մահաբեր ուժեր, որոնք պատրաստ են արձագանքելու ցանկացած անկանխատեսելի իրադրության»։








































