Sunday, 05 07 2026
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը

ՀՀ ԱՍՀ փոխնախարարը մասնակցել է ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանի կայուն զարգացման համաժողովին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մասնակցել է Ժնևում կայացած ՄԱԿ-ի «Կայուն, ներառական, գիտահեն և ապացուցահեն լուծումների առաջխաղացում ԵՏՀ տարածաշրջանում 2030 թ. Կայուն զարգացման օրակարգի և դրա Կայուն զարգացման նպատակների համար» խորագրով միջազգային համաժողովին։

Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ կողմեր, որոնք անդրադարձել են 2030 թ. Կայուն զարգացման օրակարգով ստանձնած պարտավորություններին, քննարկել դրանց վերաբերյալ նորարարական ու փաստահեն լուծումները:

Ինչպես տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղոչդագրությունից, համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է շարունակելու բարեկեցության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի և մարդու իրավունքների պաշտպանության միջոցով Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ապահովման գործընթացի իրականացումը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է ներառական և որակյալ կրթության խթանման, մատչելի ու որակյալ առողջապահական համակարգի ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ճկուն ծառայությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դերը: Նա կարևորել է նաև խոցելի խմբերին ուղղված ծառայությունների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, երեխաների պաշտպանության համակարգերի զարգացման անհրաժեշտությունը և այս գործընթացում շեշտել արձագանքման միջազգային մեխանիզմների ուժեղացման անհրաժեշտությունը:

Համաժողովի շրջանակում Դավիթ Խաչատրյանը մասնակցել է նաև «Peer learning round table. SDG 5 Gender Equality» թեմայով կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել իր ստանձնած պարտավորություններին` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց հավասար և լիարժեք մասնակցությանը, գենդերային հավասարության ապահովմանը, սոցիալական երաշխիքների, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների երաշխավորմանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը վավերացրել է գենդերային հավասարության վերաբերյալ առանցքային միջազգային փաստաթղթերը և շարունակում է ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը միջազգային պարտավորություններին: Այս համատեքստում նա շեշտել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության և ՀՀ Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի ընդունման, ինչպես նաև Գենդերային քաղաքականության ռազմավարության մշակման կարևորությունը։ Իր ելույթում Դավիթ Խաչատրյանը նշել է նաև, որ կանանց տնտեսական հզորացումը Հայաստանի համար շարունակում է լինել առաջնահերթություն, և պետությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ կանանց ներուժի բացահայտման, նրանց տրվող սոցիալական երաշխիքների շրջանակի ընդլայնման և այլ ուղղություններով:

«Bridging the Digital Gender Divide for Women’s Economic Empowerment» խորագրով հարակից միջոցառման ընթացքում Դավիթ Խաչատրյանը խոսել է կանանց և աղջիկների հզորացման, գենդերային հավասարության առաջխաղացման, նրանց  տնտեսական աճի և կայուն զարգացման ապահովման գործում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ունեցած դերի մասին։

Ընդգծելով թվայնացման գործընթացի կարևորությունը՝ բանախոսը նշել է, որ այն հատկապես գյուղական վայրերում բնակվող կանանց հնարավորություն է տալիս  զարգացնել մասնագիտական հմտությունները, ունենալ իրենց սեփական բիզնեսն ու ապահովել կայուն եկամուտ։ Որպես լավագույն օրինակ՝ Դավիթ Խաչատրյանը խոսել է Թվային գրագիտության զարգացման դասընթացի մասին, որը մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ և նախատեսված է մարզաբնակ կանանց համար: Այն նպատակ ունի զարգացնել վերջիններիս թվային հմտությունները՝ հնարավորություն տալով արդյունավետ օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, ստեղծել թվային բովանդակություն և ունենալ զբաղվածություն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում