Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան բոլոր օրակարգային հարցերը քննարկում են բաց և անկեղծ մթնոլորտում։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Միխայիլ Գալուզինի հայտարարությունը։
«Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ ենք, հետևաբար, մեր օրակարգի բոլոր ընթացիկ հարցերը քննարկում ենք բաց և վստահության մթնոլորտում»,-նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։








































