Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Մյանմայի զինվորականները կրակ են բացել չինական Կարմիր խաչի ավտոշարասյան վրա

Մյանմայի զինվորականներն ապրիլի 1-ի ուշ երեկոյան կրակ են բացել չինական Կարմիր խաչ ընկերության ավտոշարասյան վրա, որն օգնություն էր տեղափոխում երկրաշարժից տուժածների համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Զինված ապստամբների «Թաանգի ազգային ազատագրական բանակ» խմբավորումը հայտնել է, որ արևելյան Շանի նահանգում զինվորականները գնդացիրներով կրակ են բացել ինը մեքենայից բաղկացած շարասյան վրա։

Ավտոշարասյունն ուղևորվում էր դեպի Մանդալայ քաղաք, որը մեծապես վնասվել է մարտի 28-ին տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժից:

Մյանմայի խունտան հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը, և հերքել է, որ կրակել է անմիջապես մեքենաների վրա: Ըստ խունտայի հաղորդագրության՝ զորքերն օդ են կրակել այն բանից հետո, երբ շարասյունը կանգ չի առել, չնայած նման հրահանգ է տրվել:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 2-ին հայտարարել է, որ իր փրկարարական թիմը և պաշարներն ապահով են։ Գերատեսչությունը հույս է հայտնել, որ «Մյանմայի բոլոր խմբակցություններն ու կուսակցությունները առաջնահերթություն կտան երկրաշարժից տուժածներին օգնելու ջանքերին»:

Մյանմայում քաղաքացիական պատերազմ է ընթանում 2021 թվականի հեղաշրջման արդյունքում իշխանության եկած խունտայի և էթնիկ աշխարհազորայինների ու դիմադրության ուժերի միջև։

Երկրում հումանիտար ճգնաժամը վատթարացել է մարտի 28-ին 7,7 և 6,4 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժերից հետո։ Երկրում զոհերի թիվը հասել է 2886-ի։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Թաիլանդում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում