Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:
Մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Գաբրիելա Հարությունյանը, Անի Նահապետյանը, Աննա Խաչատրյանը: Պարտվեց Սոնա Կրկյաշարյանը:







































