Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Ամերիա, իմ տուն» վիճակախաղի արդյունքներն ու բնակարանի հաղթողին հանձնել հավաստագիրը։

«Աննկարագրելի զգացողություններ են ինձ մոտ թե այս պահին, թե երբ Ամերիաբանկից զանգ ստացա և իմացա տուն շահելու մասին լուրը։ Երբ զանգեցին, տանն էի՝ փոքրիկ տղայիս հետ, որ 2 տարեկան է, առաջինն իր հետ եմ էմոցիաներս կիսել. գրկում էի, համբուրում։ Այնուհետև զանգեցի ամուսնուս ու լուրն իր հետ կիսեցի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ տուն» վիճակախաղի հաղթող Շուշանիկ Սարգսյանը՝ հավելելով, որ անգամ չի էլ իմացել, որ մասնակցում է խաղարկությանը, և տուն շահելու մասին տեղեկացել է բանից ստացած հեռախոսազանգից։

Շուշանիկը նշեց, որ ընտանիքի բոլոր անդամներն անհամբեր սպասում են շենքի շինարարության ավարտին, որ նոր բնակարան տեղափոխվեն։ Նրանցից շարքում է նաև Շուշանիկի 6 տարեկան դուրստը․ «Բանկի անունը ֆիքսել է ու մանկապարտեզում, իր ընկերների շրջապատում, հարևանների մոտ, բոլորին ասում է, թե ամենալավ բանկն է, մամայիս տուն է տվել, մենք գնալու ենք քաղաքում ապրենք»։

Հիշեցնենք, որ Ամերիաբանկն «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը մեկնարկել է 2024–ի հոկտեմբերին։ Նախագծի շրջանակում իրականացվել է երեք արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Հայաստան, իմ ապագա» և «Իմ Ամերիա, իմ տուն», որոնց նպատակն էր մարդկանց միավորել կյանքի որակը բարելավելու Ամերիաբանկի առաքելության շուրջ։

«Սա արշավ է այն մասին, թե ինչպես է պետք հավատալ Հայաստանի ապագային, արշավ է, որով մենք ցանկանում ենք խրախուսել մեր բոլոր հայրենակիցներին ապրել, արարել Հայաստանում։ Եվ այն մասին, թե ինչպես մենք բոլորով միասին կարող ենք ստեղծել ավելի լավ Հայաստան»,- նշեց Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

«Իմ Ամերիա, իմ տուն» արշավի շրջանակում իրականացված մեծ վիճակախաղի նպատակն էր ընդգծել Հայաստանում ապրելու և այստեղ հիմնավոր հաստատվելու կարևորությունը։ Ամերիաբանկի երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշում է, որ բնակարանն ընտրելիս ուշադրություն են դարձրել ամեն մանրուքի․ «Մենք շատ բծախնդրորեն ենք մոտեցել բնակարանի ընտրության հարցին։ Մեծ կարևորություն ենք տվել, որ այն լինի նորակառույց թաղամասում, ունենա հարմար տեղադիրք, հարկ, գեղեցիկ տեսարան։ Մեր կողմից փորձել ենք ամեն ինչ անել, որ բնակարանը հնարավորինս գեղեցիկ էմոցիաներ պարգևի»։

Բանկի համար կարևոր էր նաև խաղարկության թափանցիկությունը։ Արդյունքներն ամփոփվել են ուղիղ եթերում, իսկ հաղթող պրոմո կոդն ընտրվել է պատահականության սկզբունքով։














































