ԱՄՆ իշխանությունները դատապարտել են այսօր Դամասկոսում ԱՄՆ դեսպանի և ամերիկյան այլ դիվանագետների վրա իրականացված հարձակումը: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիի խոսքերին: Նա մասնավորապես նշել է. «Նման գործողությունները սիրիական ռեժիմի դաժանությունը տեսնող դիվանագետին վախեցնելու նպատակով են իրականացվել»:
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի նախագահին սատարող քաղաքացիները հարձակում են գործել այդ երկրում ամերիկացի դիվանագետների մեքենաների վրա:
Սիրիացիները քարեր, լոլիկներ և այլ առարկաներ են նետել ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդի և մյուս դիվանագետների մեքենաների վրա, երբ դրանք մոտեցել են Սիրիայում հայտնի այլախոհ Հասան Աբդելազիմի տանը: