Սերժ Սարգսյանն այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հիշեցնենք, որ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր մեկնարկել է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Սերժ Սարգսյանը:








































