Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ մնրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արարատի մարզում մառախուղ է։









































