Monday, 08 06 2026
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել

ԵՄ և Արևելյան համագործակցության երկրների նախարարների հավաք Լեհաստանում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Լեհաստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար պրոֆեսոր տիկին Բարբարա Կուդրիցկայի հրավերով սեպտեմբերի 28-ին Բիալիստոկ քաղաքում մասնակցել է Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների նախարարների հավաքին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի, Լատվայի, Նիդերլանդների, Վրաստանի, Մոլդովայի և այլ երկրների կրթության ոլորտի պատասխանատուներ:
Հավաքի ընթացքում քննարկվել են Եվրոպական ակադեմիական շարժունակության ծրագրերի, մասնավորապես «էռազմուս Մունդուս» նախագծի ընդլայնմանը և զարգացմանը վերաբերող հարցեր:

Իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է եվրոպական կրթական ծրագրերի շարունակումը նաև Եվրամիության շրջանակից դուրս, և նշել, որ անհրաժեշտ է մշակել նոր պլատֆորմ` Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների երկխոսությունը զարգացնելու և ամրպնդելու նպատակով: Նախարար Ա. Աշոտյանը, անդրադարձ կատարելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, մասնավորապես նշել է. «Կրթական գործընթացը ոչ միայն գիտելիքի և մտածողության, այլ նաև կայուն արժեքների ձևավորման և փոխանցման համակարգ է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կրթության ոլորտը դիտարկում է, որպես գերակա առաջնահերթություն»:

Քննարկումների ընթացքում մասնավորապես կարևորվել է Եվրամիության աջակցությամբ «էռազմուս Մունդուս» ծրագրի 2-րդ փուլի իրականացումը: «էռազմուս Մունդուս» ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին, հետազոտողներին և երիտասարդ գիտնականներին օգտվել համագործակցող երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու և հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություններից:

2014-20 թվականների աջակցության ծրագրով կստեղծվեն բոլոր հնարավորությունները` ապահովելու Արևելյան համագործակցության երկրների ուսանողների լիարժեք մասնակցությունը վերոնշյալ նախագծին: Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների շարժունության և համագործակցության ընդլայնմանը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնական հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար Բարբարա Կուդրիցկայի հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում