Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին: Այս մասին հաղորդում են թուքական զլմ-ները։
Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը խուզարկել են Իմամօղլուի տունը։ Քաղաքապետը իշխանություններին մեղադրել է ոստիկանությունը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ:
Հատկանշական է, որ Իմամօղլուն համարվում է հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։










































