Ադրբեջանական 1news.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հայտնում է, որ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը կարող է ազդել այդ երկրին ադրբեջանական գազամատակարարումների վրա.
«Ոչ մի ընկերություն և երկիր չեն ցանկանում գործ ունենալ անկայուն պետության հետ։ Չնայած դրան, մենք կշարունակենք սիրիական կողմի հետ մեր բանակցությունները։ Հուսով եմ, որ շուտով Սիրիայում իրավիճակը կկայունանա»։
Հիշեցնենք, որ 2009 թվականի հուլիսին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ադրբեջանական այցի ժամանակ կողմերը պայմանավորվել են տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման մասին։










































