Monday, 29 06 2026
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին

Ի՞նչ է կատարվում. Հայաստանը հերքում է, Ադրբեջանը՝ շարունակում

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվությունը հրադադարի խախտման վերաբերյալ: Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ հայտնել է, թե մարտի 18-ի առավոտյան Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները իբրև թե կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանը վերջին երկու օրերին արդեն յոթերորդ ապատեղեկատվությունն է տարածում, որից հետո Հայաստանի ՊՆ-ն հերքում է և հիշեցնում, որ Հայաստանն առաջարկել է հրադադարի խախտման հետաքննությունների համատեղ մեխանիզմ, որի վերաբերյալ Ադրբեջանն առ այսօր չի տվել պատասխան:

Հայաստանի ՊՆ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է ադրբեջանական կողմի տրամադրած տվյալի հիման վրա իրականացնել հետաքննություն: Հայտարարություն է արել Հայաստանի վարչապետի աշխատակազմը՝ նշելով, որ հայկական զինուժը չունի հրադադարի խախտման որևէ հրահանգ և որևէ մոտիվ: Հայաստանի վարչապետի աշխատակազմն էլ հիշեցրել է հետաքննության համատեղ մեխանիզմի մասին դեռևս 2024 թվականի հունիսին արված առաջարկը, որն առ այսօր անպատասխան է: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը սահմանային էսկալացիայի միտված տեղեկատվական սադրանքի կիրառումով: Ադրբեջանի նպատակը Հայաստանի հանրությանը հոգեբանական լարվածության մեջ պահե՞լն է, Հայաստանի հանդեպ քաղաքական ճնշո՞ւմը՝ ռազմական շանտաժի միջոցով, և այդ կերպ նաև խաղաքարտը միջազգային դերակատարների դեմ օգտագործե՞լը: Բաքվի նպատակը, անշուշտ, մեկը չէ:

Մենք գործ ունենք, թերևս, վերը թվածս բոլոր նպատակների, և գուցե շատ այլ մոտիվների ու նպատակների համախմբի հետ: Ադրբեջանը համարում է, որ պետք է առավելագույնս «կապիտալիզացնի» ուժերի հարաբերակցության՝ իր օգտին եղած մեծ առավելությունը: Բաքուն դրա նոր պատեհությունը տեսնում է թերևս այն պրոցեսներում, որ ծավալվում են միջազգային մակարդակում: Այդ մակարդակում կա ամերիկա-ռուսական երկխոսության և գործարքի շուրջ պրոցես, որի հանդեպ կա մեծ դժգոհություն Եվրոպայում:

Միաժամանակ, այդ դժգոհությանը զուգահեռ, կա նաև դիմակայությունը Թրամփի ներկայիս վարչակազմի քաղաքականության և արևմտյան լիբերալ-գլոբալիստական թևի միջև: Իսկ դա, լինելով բնույթով այսպես ասած ներարևմտյան քաղաքական և տնտեսական դիմակայություն, իր մասշտաբով, իհարկե, արտահայտվելու է համաշխարհային ծավալով: Այդ ամենը զգալիորեն, կարծես թե, պղտորում է միջազգային ջրերը և Բաքուն, ըստ ամենայնի, փորձում է այնտեղ «որսալ» իր բաժին «ձուկը», լինի մեծ, թե փոքր: Ընդ որում՝ որսալ շանտաժով՝ դրան զուգահեռ, իհարկե, շոշափելով հող, թե արդյո՞ք կարող է անցնել շանտաժից այն կողմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում