Friday, 10 07 2026
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ

Զելենսկին Պուտինի խոսքերը հրադադարի մասին անվանել է «հերթական մանիպուլյացիա»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «շատ կանխատեսելի» և «մանիպուլյատիվ» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները 30-օրյա հրադադարի առաջարկի մասին, որն արվել էր Ջիդդայում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո։ Այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում մարտի 13-ի ուշ երեկոյան։

«Բոլորս Ռուսաստանից լսեցինք շատ կանխատեսելի, շատ մանիպուլյատիվ խոսքեր՝ ի պատասխան ճակատում հրադադարի գաղափարին. նա, ըստ էության, պատրաստվում է մերժել այն։ Պուտինը, իհարկե, վախենում է ուղիղ ասել Թրամփին, որ ինքը ցանկանում է շարունակել պատերազմը, ցանկանում է շարունակել սպանել ուկրաինացիներին։ Այդ պատճառով Մոսկվայում հրադադարի գաղափարը շրջապատում են այնպիսի նախապայմաններով, որ ընդհանրապես ոչինչ չստացվի, կամ որքան հնարավոր է երկար ոչինչ չստացվի», – հայտարարել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Պուտինը հաճախ է դա անում. նա ուղղակիորեն «ոչ» չի ասում, այլ գործում է այնպես, որ «գործնականում պարզապես ձգձգում է ամեն ինչ և անհնար է դարձնում նորմալ որոշումները»։ Զելենսկիի կարծիքով՝ այս ամենը «հերթական ռուսական մանիպուլյացիա» է։

Մարտի 13-ին ավելի վաղ ՌԴ նախագահը Բելառուսի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի «երկարաժամկետ խաղաղության»։

«Մենք նույնպես կողմ ենք հրադադարին, բայց նրբություններ կան։ Ի՞նչ ենք անելու Կուրսկի մարզում (Ուկրաինայի զինված ուժերի) մտած տարածքի հետ։ Եթե 30 օրով դադարեցնենք ռազմական գործողությունները, դա ի՞նչ է նշանակում՝ այնտեղ գտնվող բոլորը (ուկրաինացի զինվորները) կհեռանան առանց կռվի՞։ Պետք է բա՞ց թողնենք նրանց այնտեղից այն բանից հետո, երբ նրանք բազմաթիվ հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ։ Թե՞ Ուկրաինայի ղեկավարությունը նրանց հրաման կտա վայր դնել զենքերը և պարզապես հանձնվել գերի։ Ինչպե՞ս կլինի: Պարզ չէ», – ասել է Պուտինը։

Նա շեշտել է, որ բացի երկարաժամկետ խաղաղության հանգեցնելուց, հրադադարը նաև պետք է վերացնի ճգնաժամի առաջնային պատճառները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կարճ է մեկնաբանել Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ դա անվանելով «խոստումնալից, բայց ոչ ամբողջական»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է, որ պատրաստ է հանդիպել և խոսել Վլադիմիր Պուտինի հետ, և հույս է հայտնել, որ Ռուսաստանը «ճիշտ կվարվի»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում