Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը տարեկան մինչև 200 հազար դոլար է ծախսում իր շներին կերակրելու համար: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը` վկայակոչելով իրավապաշտպան Յոն Սանգ Խյունին: Վերջինս հայտնել է, որ այդ տեղեկությունը ստացել է հարավկորեական հատուկ ծառայություններից:
«Կիմ Չեն Իրի ընտանիքի շքեղ կյանքը շարունակվում է, չնայած Հյուսիսային Կորեայի քաղաքացիների կյանքի պայմանների վատթարացմանը»,- նշել է իրավապաշտպանը:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Հյուսիսային Կորեայում սովից տառապում է շուրջ 6 մլն մարդ, այսինքն՝ երկրի բնակչության մեկ քառորդը:
Իրավապաշտպանը հայտնել է, որ Կիմ Չեն Իրը իրեն նաև այլ շռայլություններ է թույլ տալիս: Օրինակ՝ անցյալ տարի երկիր է ներմուծվել շուրջ 600 շիշ թանկարժեք ֆրանսիական գինի, որը սպառվել է իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների երեկույթներում:







































