Ինչպես գրում է Rosbalt գործակալությունը, Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության «Զուբր» խումբը և քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը` Կյաժ մականունով, ժամանակին համագործակցել են: Դատախազությունը պարզել է, որ հատուկջոկատայինները նրա պատվերով առևանգել են պետական պաշտոնյաների և գործարարների:
Դատախազությունն արդեն մեղադրանքներ է առաջադրել «Զուբրի» նախկին 4 աշխատակիցների, ինչպես նաև Մելիքսեթյանին և նրա օգնականին: Նրանք մեղադրվում են խոշոր գործարարի եղբոր և Մոսկվայի քաղաքային խորհրդի պատգամավորի առևանգելու մեջ: Ըստ քննության՝ Կյաժը հատուկջոկատայիններ է օգտագործել հենց իր հայրենակիցների նկատմամբ:
2009 թվից այս գործը գտնվում էր քննության ընթացքում և հիմա փոխանցվել է դատարան: Մեղադրյալներից և ոչ մեկը չի ընդունում իր մեղքը:









































