Tuesday, 21 07 2026
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

Հայաստանը «բռնում» է եվրոպական պաշտպանական զարկերակը

Հայաստանի կառավարության որոշմամբ ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը համատեղության կարգով կկատարի նաև ԵՄ-ում Հայաստանի պաշտպանական հարցերի կցորդի առաքելությունը: Այդ որոշումը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ վերջին շրջանում սերտացել է պաշտպանական ոլորտում Հայաստան-ԵՄ գործակցությունը: Երևանի որոշումն, իհարկե, ֆորմալության դաշտից անդին թերևս պայմանավորված է առավել խորքային պրոցեսներով, որ ծավալվում են Եվրոպայում, և որոնք առանձնապես թափ են հավաքում այս օրերին:

Եվրոպան, ըստ էության, հայտարարել է անվտանգության սեփական համակարգի վերաբերյալ քննարկումների մասին, որոնց ընդհանուր շեշտադրումները հնարավոր է տեսնել Ֆրանսիայի նախագահի՝ նախօրեին արված ուղերձում: Իհարկե, այդ ուղերձը Եվրոպայի միասնական կարծիքը չէ, այլ Եվրոպայի ռազմավարական խնդիրների արձանագրումն և դրանց լուծման ուղղությամբ ուղենիշների սահմանումը, որոնք դեռ պետք է անցնեն, անկասկած, շատ բարդ քննարկումների միջով: Այդ պրոցեսները, սակայն, թերևս, անշրջելի են, քանի որ աշխարհակարգի փլուզումից, այսպես ասած հին աշխարհի հարաբերությունների ապամոնտաժումից հետո եվրոպական քաղաքականության ու անվտանգության համակարգը չի կարող մնալ նույնը:

Այն պետք է փոխվի: Թե ինչպես, ինչ ծավալով, ինչ տրամաբանությամբ, ինչ դինամիկայով, սրանք հարցերի միայն մի մասն են, որոնց պատասխանները պետք է գտնեն եվրոպական երկրները: Այդ իմաստով, Հայաստանի պաշտպանական կցորդի խնդիրը պետք է լինի թերևս ձեռքն այս պրոցեսների զարկերակին պահելը: Սա, իհարկե, խնդիր է, որով գործնականում պետք է զբաղվեն եվրոպական երկրներում և տարբեր այլ կառույցներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, դեսպանները, սակայն հաշվի առնելով այն, որ «ծանրության կենտրոնը, ըստ էության, տեղափոխվում է անվտանգության ճարտարապետության հիմքեր, այստեղ թերևս պրոցեսի հանդեպ օպերատիվ դիրքավորման և հաղորդակցության միջոց է դիտարկվում պաշտպանական կցորդի կարգավիճակը:

Եվրոպական անվտանգոության համակարգի վերակառուցումը, կամ նոր համակարգի ստեղծումը, ըստ էության անխուսափելիորեն ներառելու է նաև այդ համակարգի մերձակա փոխազդեցության գոտին, որի շրջանակում է նաև Կովկասը և բնականաբար Հայաստանը: Հետևաբար, եվրոպական պաշտպանական պրոցեսների հանդեպ անմիջական ուշադրությունը ստանում է կարևոր նշանակություն: Իհարկե, այդ նշանակությունը մեխանիկական երեւույթ չէ և դրա գործակիցը կախված է լինելու իրողությունների ընկալման և դրանց հետ աշխատանքի դիվանագիտական որակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում