CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ժամանակ երկու երկրների հատուկ ծառայությունների միջև համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Անկարա է ժամանել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները։
6 հոգանոց այդ խումբը վերապատրաստելու է իր թուրք գործընկերներին՝ նրանց հետ կիսելով իրենց ունեցած փորձը։ Շեշտը դրվելու է Թուրքիայի նախագահական ու վարչապետական ապարատը պահպանող թիկնապահների վրա։
Դասընթացը տևելու է մոտ 1 ամիս։ Թուրքական կողմը հայտարարում է, որ ամերիկացիներն իրենց հերթին որոշ սովորելու բաներ ունեն իրենցից։









































