Wednesday, 17 06 2026
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը

Ապօրինություն Գառնու ձորում. «Քարերի սիմֆոնիան» դիտելն արժե 1000 դրամ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստի հասցեին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գառնու կիրճում գտնվող հայտնի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձան այցելելու համար անցած կիրակի օրը զբոսաշրջիկներից պահանջել են վճարել 1000-ական դրամ` դրա դիմաց այսպես կոչված «չեկ» տալով:

«Չեկ»-ն, իր հերթին, իրենից ներկայացնում է մի կտոր դպրոցական տետրից` վրան կնիք, ձեռքով գրված համարը, գումարի չափը և «հանգստի գոտի» բառակապակցությունը (տե՛ս լուսանկարը):
Հատկանշական է, որ այս խնդրին դեռևս հուլիսի 26-ին անդրադարձ էր կատարել news.am կայքը` մեկնաբանություններ խնդրելով բնապահպանության նախարարությունից, որից հայտնել էին, թե որևէ անհատի երբևէ չեն լիազորել Գառնու ձորում նման գործունեություն իրականացնել:

Փաստորեն, հրապարակումից 2 ամիս անց էլ Ժայռային սիմֆոնիայում նույն խայտառակությունն է տիրում:

Ինչպես տեղեկանում ենք «չեկի» վրա առկա կնիքից, Գառնու ձորում անօրինական «անհատ ձեռներեցություն» է իրականացնում ոմն Շմավոն Համբարձումյանը:

Իսկ այն, որ բնապահպանության նախարարությունը, քաջատեղյակ լինելով հանդերձ, որևէ քայլ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ, կասկածների տեղիք է տալիս գերատեսչության վերնախավում գտնվող անձանց կողմից տվյալ հարցում շահեր ունենալու մասին:

«Չենք լռելու»-ն շտապ պահանջում է բնապահպանության նախարարության պարզաբանումները բարձրացված խնդրի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում