Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ռուս-ամերիկյան դիվանագիտական «կադրիլ»՝ ֆրանս-գերմանական խորհրդակցությունների ֆոնին

Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած « Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը մեկնել է Փարիզ: Ըստ հաղորդագրության, նա Ֆրանսիայի նախագահի հետ ոչ պաշտոնական ընթրիքի սեղանի շուրջ ավելի քան երեք ժամ է անցկացրել: Այդ ընթացքում Էմանուել Մակրոնը նրան ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքները:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը կարծում է, որ Գերմանիայի ապագա կանցլերը ձգտում է «Եվրոպան վերադարձնել անցյալ դարի 50-ական թվականների իրավիճակին, երբ անվտանգության ամերիկյան երաշխիքներին զուգահեռ եվրոպական երկրները խթանում էին սեփական ռազմաարդյունաբերությունը, կատարելագործում իրենց ազգային զինանոցները»:

Կոալիցիոն կառավարություն ձևավորելու ի՞նչ շանսեր ունի Մերցը, նրա ապագա գործընկերներն ինչպե՞ս կընդունեն Եվրոպայի վերազինման նրա ծրագիրը՝ դեռևս վաղ է կանխատեսել, Գերմանիայի նոր կառավարությունը կձևավորվի ապրիլի կեսերին, բայց Մերցի՝ Փարիզ, Մեծ Բրիտանիայի վարչապետի Վաշինգտոն այցը, ինչին հետևել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու ԱՄՆ ուղևորությունը, վկայում են, որ Եվրոպայի առաջատար երկրները լրջորեն են քննարկում, ինչպես Էմանուել Մակրոնն է ձևակերպել՝ «ամերիկյան վասալությունը հաղթահարելու» հարցը:

Ըստ երևույթին, այդ միտումները նաև Սպիտակ տանն են գնահատել: Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաարվել է Ուկրաինայի նախագահի հասցեին թույլ տված «դիկտատոր» բնորոշումից և խոսել Ուկրաինային «ավելի շատ հողեր ետ վերադարձնելու» հարցում օժանդակությունից:

Երևում է, ռուս-ամերիկյան դիվանագիտական «կադրիլը» դրսևորվել է Ստամբուլի բանակցություններում: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել դրանք՝ պատճառաբանելով, որ քննարկումներն ընթացել են ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով, ուստի նպատակահարմար է դիմել արտաքին քաղաքական գերատեսչությանը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն ստամբուլյան բանակցությունների մասին պաշտոնական տեղեկատվություն տարածել է գրեթե երկօրյա ուշացումով: Ընդսմին, եթե նկատի ունենանք, որ ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ Հյուսիսային ատլանտիկայի վարչության պետ Ալեքսադր Դարչիևը, իսկ ամերիկյանը՝ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Կոուլտերը, ապա կարելի է ասել, որ «աուդիենցիան» կազմակերպվել է, որպեսզի ամերիկյան կողմին ներկայացվի Վաշինգտոնում ՌԴ դեսպանի թեկնածուին:

Ռուսաստանյան աղբյուրների տեղեկացվածությամբ, Մոսկվան դեռևս ԱՄՆ դեմոկրտական վարչակազմի պաշտոնավարման վերջին ամիսներին է Վաշինգտոնում դեսպանի պաշտոնի համար ներկայացրել Դարչիևի թեկնածությունը, բայց ամերիկյան կողմը նրա ագրեմանը դեռեւս չի հաստատել: Ստամբուլում, ինչպես ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից է հետևում, քննարկվել են տեխնիկական բնույթի, այդ թվում՝ կողմերի միջև օդային ուղիղ հաղորդակցությունը վերականգնելու հարցը:

Ուշադրություն է գրավում մի շատ էական հանգամանք, ըստ պետական դեպարտամենտի՝ ամերիկյան պատվիրակությունը քննարկել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը «վարձու աշխատակիցներ ներգրավելու» հարցը: Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունն այդ թեման շրջանցել է, ինչից հասկացվում է, որ Մոսկվան չի ընդունել ՌԴ քաղաքացիներին ամերիկյան դեսպանատանն աշխատանքի ընդունելու ամերիկյան առաջարկությունը: Դա վկայում է, որ Ռուսաստանը շարունակում է չվստահել Միացյալ Նահանգներին և համարում է, որ ԱՄՆ դեսպանատան վարձու աշխատողը «հավաքագրվում է թշնամական երկրի հատուկ ծառայությունների կողմից»:

Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը բացահայտել է չափազանց կարևոր հանգամանք, Թրամփի «բիզնես-քաղաքականությունը» կարող է նպաստել Եվրամիություն-Թուրքիայի հարաբերությունների սերտացմանը: Ամենևին էլ կարեւոր չէ, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը Ֆրանսիան և Գերմանիան դեմ են: Թուրքիայի համար սկզբունքայինն իր ռազմական ներուժը եվրոպական անվտանգությանն «ի սպաս դնելու» հնարավորությունն է: Հնարավոր է իրավիճակ, երբ Ուկրաինայում թուրքական «խաղաղապահ զորքեր» հայտնվեն: Այդ դեպքում Ռուսաստանը ստիպված է լինելու վերանայել հետխորհրդային թուրքախոս աշխարհի հետ հարաբերությունները և հաշվի նստել «ներքին Թուրքիայի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում