Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին շտապ հոսպիտալացրել են երիկամային անբավարարության ախտանիշով: Այս մասին այսօր գրել է ԱՄՆ-ում լույս տեսնող El Nuevo herald թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին: Նշվում է, որ Չավեսը հոսպիտալացվել է սեպտեմբերի 26-ին առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, ինչը հետևանք է վերջին ամիսներին քաղցկեղի դեմ պայքարելու համար անցած քիմիոթերապիայի բացասական ազդեցության:
Սակայն քիչ առաջ Վենեսուելայի տեղեկատվության նախարար Անդրես Իզարրան հերքել է այդ լուրը. «Al Nuevo Herald-ի լրագրողներին է պետք հիվանդանոց տեղափոխել, այն էլ՝ հոգեբուժարան»,- գրել է նախարարը Twitter-ի իր էջում:






































