Lenta.ru-ն, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ թուրք ծաղրանկարիչ Բահադիր Բարութերը կանչվել է դատարան՝ «հասարակության կրոնական արժեքները վիրավորելու» համար։ Դրա համար պատճառ է դարձել այն, որ նրա ծաղրանկարը հրապարակվել է Penguen երգիծական ամսագրում։
Ծաղրանկարում պատկերված են մզկիթում աղոթող անձինք, որոնցից մեկը բջջայինով զանգահարում է Աստծուն և փորձում է նրանից ինչ-որ բան հարցնել «անհետաձգելի գործերի» մասին։ Դրա հետ մեկտեղ, մանր տառերով ծաղրանկարում նշված է «Աստված գոյություն չունի, կրոնը կեղծիք է»։
Ստամբուլի գլխավոր դատախազն արձագանքել է Penguen ամսագրի ընթերցողների բազմաթիվ բողոքներին և քրեական գործ է հարուցել ծաղրանկարչի դեմ։ Եթե Բարութերը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է 1 տարվա ազատազրկում։









































