Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարէզ» թերթի կայքը, անսպասելիորեն չեղյալ է հայտարարվել օսմանյան ռազմաշքերթի անցկացումը Հոլիվուդում, որը նախատեսված էր հաջորդ երկուշաբթի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը:
Երեկ մենք տեղեկացրել էինք որ Ամերիկայի հայկական կազմակերպությունները դատապարտում են հոկտեմբերի 3-ին նախատեսված օսմանյան ռազմաշքերթի անցկացումը: Burbank Leader-ը գրել էր, որ շքերթի դեմ հանդես եկող հայերը նշում են, թե ռազմաշքերթը, որի նպատակն է Թուրքիայի ռազմական ուժի ցուցադրությունը, վիրավորական է Հայաստանից դուրս գտնվող հայերի համար, քանի որ օսմանյան թուրքերն իրագործել են նորագույն շրջանի առաջին ցեղասպանությունը՝ 1915-1923 թվականներին սպանելով մոտ 1.5 միլիոն հայի:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ օսմանյան բանակի կողմից Անատոլիայում սպանվել են հարյուր հազարավոր հայ կանայք և երեխաներ: