ԱՄՆ-ի 26 նահանգներում անկախ գործարարության ազգային ֆեդերացիան դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված առողջապահական բարեփոխումներն անօրինական հայտարարելու համար: Այս մասին հաղորդում է Associatd Press գործակալությունը՝ հավելելով, որ հայցի մեջ առաջարկվում է չեղյալ համարել բարեփոխումների ողջ փաթեթը, այլ ոչ թե առանձին՝ առավել վիճելի դրույթները:
Հայցվորները խնդրում են որոշումը կայացնել մինչև նախագահական ընտրությունները, որոնք կայանալու են 2012 թ.: 26 նահանգների մեջ են Ֆլորիդան, Արիզոնան, Ինդիանան, Լուիզիանան, Տեխասը, Նևադան, Յուտան, Վաշինգտոնը և այլն: Հենց նույն օրը ԱՄՆ վարչակազմը հայց է ներկայացրել Գերագույն դատարան` խնդրելով չեղյալ համարել Ատլանտայի դատարանի որոշումը, որով առողջապահության մասին օրենքի հիմնական դրույթները հակասահմանադրական են համարվել:
Դատարանը մասնավորապես որոշել էր, որ չի կարելի տուգանել այն քաղաքացիներին, որոնք չեն կատարել բժշկական ապահովագրություն: Հիշեցնենք նաև, որ առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներն ԱՄՆ ներկայիս վարչակազմը համարում է նախագահ Բարաք Օբամայի կառավարման առաջին փուլի ամենամեծ ձեռքբերումներից մեկը:










































