Ինչպես գրում են չեխական լրատվամիջոցները, այդ երկրում վերահրատարակվել է Աստվածաշունչը, որի պատկերազարդումը կատարել է Սալվադոր Դալին: Յուրաքանչյուր օրինակը, որը վաճառքի է հանվելու սեպտեմբերի 29-ից, արժենալու է 77 հազար չեխական կրոն կամ 4 հազար դոլար:
Աստվածաշնչի առաջին օրինակները ստանալու են Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը և Չեխիայի կաթոլիկ եկեղեցու ղեկավար, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան:
Տեղեկացնենք, որ Դալիի պատկերազարդմամբ Աստվածաշունչն առաջին անգամ տպագրվել է Իտալիայում 1967 թ.: