Tuesday, 30 06 2026
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել

Փարիզը շոշափում է Երևան-Նյու Դելի շփումը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյին փետրվարի 21-ին այցելել է պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել Սուրեն Պապիկյանի հետ: Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է հայ-ֆրանսիական գործակցությունը, մասնավորապես Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լըկորնյուի հետ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Սահո՞ւն է ընթացքը, թե՞ կան հարցեր, հստակեցման կարիք ունեցող ասպեկտներ, հայտնի չէ: Բնական է, որ տեղեկատվությունը բաց չէ:

Ֆրանսիայի դեսպանի հետ Սուրեն Պապիկյանի հանդիպումը, սակայն կարող է ունենալ թերևս հետաքրքրություն առաջացնող հնարավոր մեկ այլ հետաքրքիր շերտ, որը, անշուշտ, չէր կարող տեղ գտնել պաշտոնական հաղորդագրությունում: Հատկանշական է, որ Ֆրանսիայի դեսպանը Պապիկյանի հետ հանդիպում է փաստորեն նրա Հնդկաստան կատարած այցից հետո: Հայաստանի ՊՆ նախարարը պատվիրակությամբ Հնդկաստան էր այցելել ռազմական ավիացիայի ցուցահանդեսի մասնակցելու համար: Այցը մոտ տասն օր առաջ էր, դրա ընթացքում Պապիկյանը նաև հանդիպումներ է ունեցել պաշտոնյաների, այդ թվում՝ Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ:

Հետո Սուրեն Պապիկյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Այստեղ ևս, եղել են երկկողմ հանդիպումներ, սակայն եվրոպական ուղղության մասով Ֆրանսիային, թերևս, կան հետաքրքրող քիչ հանգամանքներ: Ֆրանսիան, անկասկած, առավելագույնս տիրապետում է եվրոպական տրամադրություններին և անցուդարձին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի այցը պաշտպանության նախարարություն, ուշադրություն է գրավում Սուրեն Պապիկյանի Հնդկաստան այցի ժամանակագրական հաջորդականության առումով: 2024 թվականի ամռանը Հայաստան ժամանած Հունաստանի պաշտպանության նախարար Դենդրիասը Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում չէր բացառել Հունաստան-Ֆրանսիա-Հայաստան-Հնդկաստան քառակողմ պաշտպանական գործակցության հնարավորությունը:

Սա, իհարկե, միջերկրածովյան գոտու անվտանգության համակարգի հեռանկարի հետ առնչվող էական հարց է, այլ ոչ թե պարզապես ցանկությունների կամ նախասիրությունների խնդիր: Հնդկաստանն այդ իմաստով Փարիզի համար կարող է դիտվել Կենտրոնական Ասիան Միջերկրածովյան ավազանին կապող շղթայի կարեւորագույն օղակներից մեկը: Իսկ շղթան բնականաբար չի կարող գոյություն ունենալ առանց Հայաստանի: Նաև, իհարկե, առանց Իրանի: Այդ իմաստով հատկանշական է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը, որ Հայաստանն ու Իրանը քննարկում են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ:

Հայտնի է, որ Հայաստանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Իրանի դեսպանների քննարկում զգայուն հարցերի առնչությամբ, մասնավորապես Սյունիքի, որի կապակցությամբ դեսպան Դըկոտինյին հայտարարել էր, որ Իրանի և Ֆրանսիայի մոտեցումները շատ մոտ են: Այդ իմաստով, իսկ մոտ կլինե՞ն օրինակ Սյունիքում Իրանի և Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունները: Իրանը Կապանում բացել է այն վաղուց, իսկ Ֆրանսիան արտահայտել մտադրություն՝ երկու տարի առաջ, ԱԳՆ նախարարի մակարդակով, սակայն չի շարունակել թեմայի հրապարակային ծավալում մինչ այժմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում