Tuesday, 23 06 2026
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության կատարման ընթացքը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Ինչպես  տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ռազմավարությունը սահմանված է 46 միջոցառումից: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացվել են ազգային մակարդակում ԱՌԿ օրենսդրության բարելավման, աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման համակարգի ձևավորման, հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացների շրջանակի զարգացման, քաղաքաշինության ոլորտում ԱՌԿ պահանջների ներառման, Կլիմայի փոփոխության հարմարվողականության և կենսաբանական վտանգների ուղղությամբ տեղական մակարդակում ԱՌԿ գործընթացների արդյունավետության բարձրացման աշխատանքներ: Համայնքներում, կրթօջախներում և առողջապահական հաստատություններում իրականացվել են ԱՌԿ պլանների ներդրման և կարողությունների մեծացման, զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերում ԱՌԿ բաղադրիչների ներառման աշխատանքներ:

ԱՌԿ տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավման ուղղությամբ իրականացվել են կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունների զարգացման, սելավային ռիսկերի կառավարման կարողությունների հզորացման, աշխարհագրական տեղեկատվական համակարգի հենքի վրա քաղաքների աղետներին դիմակայելու մակարդակի բարձրացման աշխատանքներ: ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում ներդրվել են նոր մասնագիտություններ (կրթական ծրագրեր): Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերում իրականացվել է սեյսմիկ ռիսկի գնահատում:

Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողությունների շրջանակում Երևան քաղաքում և յուրաքանչյուր մարզում ստեղծվել է առնվազն մեկ փրկարար-կամավորական ջոկատ: 2024 թ․ ընթացքում ՀՀ մարզերում մեկնարկել է 9 կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատի գործունեություն։ Նախկինում նման հենակետեր լիարժեքությամբ չեն գործել։

Անվտանգության մշակույթի ամրապնդման ուղղությամբ իրականացվել է ԱՌԿ ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացում` ուսումնական ծրագրերում ԱՌԿ կրթական բաղադրիչի ներդրմամբ:

2024թ․ առանցքային ձեռքբերումների շարքում ընդգծվել է ինստիտուցիոնալ մեխանիզմների սահմանումը, իրազեկվածության բարձրացումն ու նյութատեխնիկական հագեցվածությունը:

Ամփոփ ներկայացվել է նաև տեղեկատվություն` Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է, որ ըստ  նոր փորձի, նախատեսվում են հետևյալ աշխատանքները՝  համայնքային փրկարար-կամավորական ջոկատների ավելացում և կարողությունների զարգացում, ԱՌԿ ոլորտում միջգերատեսչական համագործակցության և ճգնաժամային հաղորդակցության գործընթացների բարելավում, Փրկարար ծառայության կարողությունների, այդ թվում՝ կրթական, շարունակական կատարելագործում, նյութատեխնիկական բազայի զարգացում, վաղ ազդարարման համակարգի արդիականացում և կատարելագործում, հիդրոօդերևութաբանական  համակարգի զարգացում, գետերի հուների լայնացում, պարբերաբար աղբից և ջրաբերուկներից մաքրում, հենապատերի և ափապաշտպան կառույցների վերականգնում և կառուցում, աղետների ռիսկի ինդեքսավորման համակարգի զարգացում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է համայնքներում աղետների դեմ պայքարի ուղղությամբ կարողությունների զարգացումը, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման գործող պլանների աուդիտի իրականացումը՝ դրանք համադրելով աղետի դեպքում փաստացի իրականացված գործողությունների հետ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա արդյունքում պետք է վեր հանվեն արդեն իսկ մշակված պլաններում առկա բացերն ու դրանցում իրականացնել համապատասխան փոփոխություններ: Աղետների կառավարման համատեքստում վարչապետն ընդգծել է նաև վաղ ազդարարման ստանդարտների սահմանման, առկա ենթակառուցվածքների քարտեզագրման անհրաժեշտությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում