Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Հայաստանի դեսպանի «խորհրդավոր» հանդիպումը Պենտագոնում

«Հիանալի հանդիպում ունեցա Պենտագոնում: Խոսեցինք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի մասին։ Հայաստանը գնահատում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և ակնկալում է շարունակել մեր գործընկերությունը»,- գրառում է արել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի Լիլիթ Մակունցը:

Սակայն թե՛ նա, թե՛ հանդիպման մասին հաղորդագրություն տարածած ՀՀ դեսպանատունը չեն մանրամասնել, թե ո՞ւմ հետ է Պենտագոնում հանդիպել Հայաստանի դեսպանը: Ինչո՞վ է պայմանավորված այդ «գաղտնիությունը», ումի՞ց է «թաքցվում» տեղեկատվությունը, թե ով է եղել Հայաստանի դեսպանի զրուցակիցը: Այդ հարցը լոկ հետաքրքրասիրության խնդիր չէ: Զրուցակցի կարգավիճակը թույլ կտա հանրությանը ունենալ հանդիպման վերաբերյալ որոշակիորեն ավելի ընդգրկուն պատկերացում:

Մյուս էական հարցն այն է, թե ո՞ւմ նախաձեռնությամբ է եղել հանդիպումը: Օրինակ՝ Հայաստանի դեսպանն ի՞նքն է նախաձեռնել Պենտագոնում հանդիպում, թե՞ Պենտագոնից են հրավիրել դեսպանին հանդիպման: Սրանք թվում են մանրուք, սակայն այդ մանրուքները այնքան էլ երկրորդական չեն, այլ գուցե էական ցուցիչներ: Մասնավորապես, ցուցիչ առ այն, թե ինչ մակարդակում է հայ-ամերիկյան գործակցությունը պաշտպանական գերատեսչությունների մակարդակով, ինչպիսին է դրա բովանդակությունը, առարկայականությունը:

Թե՞ պարզապես քաղաքական նկատառումներով կարող է ստեղծվել տեղեկատվական պատկեր, որը, սակայն, չունի էական պարունակություն: Հիշեցնեմ, որ նախորդ տարեվերջին Վաշինգտոն աշխատանքային այց էր կատարել Հայաստանի պաշտպանության նախարարը, որը նաև ընդունելության էր արժանացել Պենտագոնում՝ հանդիպելով պաշտպանության նախարար Օսթինի հետ, որը, սակայն, հեռացող նախարար էր:

Եվ այդ հանդիպման առնչությամբ դեռ այդ ժամանակ հարց շոշափեցի, թե որքանո՞վ է հաջողվելու Օսթինի հետ բանակցության բովանդակությունը նրա պաշտոնավարման համար մնացած գրեթե մեկուկես ամիսների ընթացքում «ինստիտուցիոնալացնել»՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ամերիկյան պետական համակարգը այդ շրջանում, ըստ էության, նաև իր վրա անխուսափելիորեն կրելու էր ադմինիստրացիաների անցումային փուլի ազդեցությունը: Ավելին՝ տվյալ փուլում նաև առաջացել էր պետական համակարգի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունը դեմոկրատների և հանրապետականների միջև, ինչը առաջացնում էր լոքդաունի վտանգ:

Հայ-ամերիկյան հարաբերության զարգացման և առարկայացման անհրաժեշտության մասին խոսելը, թերևս, ավելորդ է, բայց բոլորովին ավելորդ չէ անընդհատ չափել, թե այդ ուղղությամբ խոսակցությունից զատ, ինչ էական և գործնական աշխատանք է կատարվում՝ հաշվի առնելով նաև այն տրանսֆորմացիաները, որ միջազգային հարաբերությունների մակարդակում կատարվում են ԱՄՆ նոր ադմինիստրացիայի գալուստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում