Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսել են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում:
Գերմանիայի Կոդբուս քաղաքում մեկնարկել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնակել որակավորման փուլում:
Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը (օղակներ): Փետրվարի 21-ին հենացատկի որակավորման փուլում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը:








































