Reuters-ը, հղում անելով Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությանը, տեղեկացնում է, որ դեսպանատունը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ ահաբեկչական մի խմբավորում ծրագրում է Էռ-Ռիադում առևանգել ԱՄՆ քաղաքացիների:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Էռ-Ռիադում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին տեղեկացնում է, որ ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է առևանգել Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաքի արևմտյան հատվածում գտնվող ամերիկյան քաղաքացիներին: Այս կապակցությամբ ԱՄՆ քաղաքացիներին կոչ ենք անում դիմել անվտանգության միջոցների և առավելագույնս բարձրացնել զգոնությունը»: