Friday, 12 06 2026
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան

Պաղեստինի անկախության հռչակման հարցը լիովին հասունացած չէ, թեև հիմնավորված և արդարացի է

Անցած չորեքշաբթի օրը Պաղեստինի Ազգային Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին է փոխանցել Անկախության ճանաչման խնդրանքը, որի քննարկումը հետաձգվել էր մինչև այսօր:

Արաբագետ Արաքս Փաշայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին նկատեց, որ Պաղեստինի անկախության հռչակմանը կտրուկ դեմ են արտահայտվում Իսրայելի իշխանությունները, ովքեր մտավախություն ունեն, որ պաղեստինյան տարածքներում կարող են իշխանության գալ մարտնչող իսլամիստները, ինչը կարող է լուրջ սպառնալիք ստեղծել Իսրայելի անվտանգությանը: Փաշայանի դիտարկմամբ՝ այս հարցում ոչ պակաս կարևոր է Պաղեստինի անկախությանը դեմ արտահայտվող Վաշինգտոնի մոտեցումը, որը կօգտագործի ԱԽ-ում վետոյի իր իրավունքը. «ԱՄՆ-ի դիրքորոշումն անսպասելի չէր, քանի որ այս պետությունը Մերձավոր Արևելքում հետամուտ է Իսրայելի շահերի պաշտպանությանը»:

Արաբագետի կարծիքով՝ Պաղեստինի անկախության հռչակումը չի հանգեցնի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, այլ ավելի կսրի առանց այդ էլ բարդ իրավիճակը հակամարտող կողմերի միջև. «Այս համատեքստում բավական խնդրահարույց են երբեմն անհաղթահարելի թվացող ներպաղեստինյան հակասությունները, որ գոյություն ունեն «Ֆաթհի» և «Համասի» միջև: Տարբերն են պաղեստինյան երկու հատվածները` Արևմտյան ափն ու Գազան: Բացի այդ, պաղեստինյան երկու հատվածները գտվում են միջազգային տարբեր ուժային կենտրոնների ազդեցության տակ: Այս իմաստով, կարծում եմ, անկախ Պաղեստին պետության ստեղծման և կայացման հարցում վճռորոշ են ոչ այնքան միջազգային իրողությունները, որքան ներպաղեստինյան համերաշխությունն ու միասնականությունը»:

Արաքս Փաշայանը նկատեց, որ պաղեստինյան կողմը չի նահանջելու երկկողմ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու տարբերակի առաջ, պատճառաբանելով, որ Իսրայելը չի կատարել Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցման` տասնամյակներ ի վեր շարունակվող գործընթացը դադարեցնելու պահանջը: Այդուամենայնիվ, նրա գնահատմամբ, Պաղեստինի անկախության հռչակման հարցը լիովին հասունացած չէ, թեև հիմնավորված և արդարացի է:

Հարցին, թե Պաղեստինի անկախության ճանաչումը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ԼՂ անկախության ճանաչման հարցի վրա, Փաշայանը նկատեց, որ այդ նախադեպը դրական ազդեցություն չի ունենա. «Այս երկու խնդիրները միջազգային ասպարեզում միանգամայն այլ կերպ են ընկալվում: Հստակ է, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը, ըստ էության, կապված է ոչ թե խնդրի իրավական կամ որևէ այլ ասպեկտի, առավել ևս` այս կամ այն պետության (ինչպես օրինակ` Կոսովոյի) անկախության ճանաչման նախադեպերի, որքան աշխարհաքաղաքական իրողությունների հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում