Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ֆրանսիայի դերն ու Հայաստանի ներքին կյանքը

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն բավական անակնկալ հայտարարություն է արել՝ Իրանին սպառնալով պատերազմով, եթե այդ երկիրը չդադարեցնի միջուկային ծրագրի իրագործումը: Սա հետաքրքիր և անակնկալ հայտարարություն է այն առումով, որ հնչում է Ֆրանսիայի դեսպանի շուրթերից, ոչ թե, ասենք, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ Իսրայելի: Այդ երկրներն են, որ Իրանի հարցում հանդես են գալիս բավական կոշտ հայտարարություններով:

Ֆրանսիան, ի տարբերություն նրանց, թե՛ համաշխարհային քաղաքականության մեջ ընդհանրապես, թե՛ Իրանի հարցում մասնավորապես բավական զուսպ կեցվածքի կրող է: Հետևաբար, դեսպանի հայտարարությունը պարզապես կարող է վկայել Ֆրանսիայի քաղաքականության մեջ նոր երանգների ի հայտ գալու մասին: Դա հետաքրքրական է այն առումով, որ Ֆրանսիան կարծես թե հավակնում է առաջապահ դիրքեր ստանձնել թե՛ Հարավային Կովկասում ընդհանրապես, թե՛ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մասնավորապես: Դրա վկայությունն է թերևս այն, որ հոկտեմբերի սկզբին տարածաշրջանային այցով Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան է այցելելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Պետք է նկատել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համար սա աննախադեպ աշխարհագրության այց է: Իսկ Մինսկի խումբը տարածաշրջանում և աշխարհում վերածվել է ոչ միայն Ղարաբաղի հարցում մասնագիտացած օրգանի, այլ նաև յուրօրինակ փոքր մի ակումբի, այսպես ասած՝ G3-ի: Անգամ Ռուսաստանի նախագահները տարածաշրջանային այդպիսի վոյաժներ չեն արել և միաժամանակ այցելել Հարավային Կովկասի երեք երկրներ: ԱՄՆ նախագահն ընդհանրապես Վրաստանից բացի, կովկասյան այլ երկիր չի այցելել:

Ֆրանսիայի աննախադեպ այս ակտիվության պարագայում կարծես թե առանձնահատուկ դեր կարող է ստանձնել Հայաստանը՝ նկատի ունենալով նաև Ֆրանսիայի վերաբերմունքի կոշտացման միտումը Իրանի հարցում: Բանն այն է, որ տարածաշրջանում առանձնահատուկ և նվազ խնդրահարույց է Հայաստան-Իրան հարաբերությունը, ի տարբերություն, ասենք, Իրան-Ադրբեջան հարաբերության, որտեղ կան թե՛ հյուսիսային Իրանում ադրբեջանցիների խնդրին, թե՛ Կասպիցի ջրերի ու ռեսուրսների բաժանմանը վերաբերող ռազմավարական խնդիրներ, թե ի տարբերություն Իրան-Վրաստան առայժմ բավական իներտ հարաբերության, ինչը պայմանավորված է թե՛ անմիջական սահմանի բացակայությամբ, թե՛ Արևմուտքի հետ Վրաստանի առանձնահատուկ հարաբերությամբ, թե՛ նաև հայ-իրանական հարաբերությունը տարանցիկ չդարձնելու Հայաստանի դիրքորոշմամբ, ինչն էլ անկասկած իր հերթին պայմանավորված է այդ հեռանկարից Ռուսաստանի դժգոհությամբ:

Այսինքն՝ այդ իմաստով Հայաստանը հանդիսանում է առանցքային երկիր: Բացի այդ, Կովկասում առանձնահատուկ են եղել հայ-ֆրանսիական հարաբերությունն ու կապերը՝ սկսած դեռևս Ղարաբաղի շարժման տարիներից: Բավական է հիշել, որ այդ տարիներին Ֆրանսիայի իշխանությունը չխորշեց շարժումը համակարգող «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին Ֆրանսիայի տարբեր քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել: Իհարկե, դա ՏԻՄ կառույցների որոշումն էր, սակայն հասկանալի է, որ տվյալ քաղաքական պահին այդ՝ իսկապես լուրջ խորհրդանշական որոշում կայացնողները չէին կարող խորհրդակցած չլինել երկրի քաղաքական իշխանության հետ, առավել ևս, որ այնպիսի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է, իշխանությունն ամբողջական է՝ կենտրոնից մինչև ՏԻՄ, քանի որ ձևավորվում է քաղաքական ընտրության սկզբունքով:

Այդպիսով, հայ-ֆրանսիական առանձնահատուկ փոխհարաբերությունը ենթադրում է նաև Հայաստանի առանձնահատուկ դեր հարավկովկասյան գործընթացներում՝ Ֆրանսիայի դերի բարձրացմանը զուգահեռ: Պատահական չէ թերևս, որ Սերժ Սարգսյանը մինչև Սարկոզիի տարածաշրջան գալը, դրանից ընդամենն օրեր առաջ Միացյալ Նահանգներից պաշտոնական այցով մեկնեց Ֆրանսիա: Այդ ամենը վկայում է տարածաշրջանում գործընթացների որոշակի նոր բովանդակության, շտրիխների և շեշտադրումների հավանականության մասին, և եթե դրանում Հայաստանի դերակատարումն էլ կարող է մեծանալ, ապա պետք է ենթադրել, որ Հայաստանը նաև ներքին բովանդակության իմաստով պետք է բերվի այդ դերակատարությանը համապատասխանող իրավիճակի: Դրանից պետք է թերևս եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա և հետո Ֆրանսիայի նախագահի այցը տարածաշրջան կարող են էական ազդեցություն թողնել նաև Հայաստանում ներքին կյանքի ընթացքի վրա, թեկուզ տարածաշրջանային զարգացումների տրամաբանության ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում