Thursday, 16 07 2026
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Կարևոր նախաձեռնություն Ֆրանսիայից

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով: Ըստ տեղեկության՝ հայցը ներկայացվել է ֆրանսիացի փաստաբան Սևագ Թորոսյանի միջոցով, որը Փարիզի փաստաբանների կոլեգիայի և ՄՔԴ-ին առընթեր փաստաբանական պալատի անդամ է: Խորհուրդը պահանջում է, որ ՄՔԴ դատախազը, Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկի հետևյալ քայլերը:

Ճանաչել 2020-2023թթ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների քննությունը սկսելու համար բավարար հիմքերի առկայությունը: Դատարանի նախնական պալատ ուղարկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՄՔԴ տարածքային իրավասության հարցը: Իլհամ Ալիևի, ինչպես նաև 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին բոլոր մեղսակիցների ձերբակալման միջազգային օրդեր տալ։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությունը կարևոր է:

Անշուշտ, այն չպետք է լինի հերթական պատրանքի առիթ, թե միջազգային քրեական դատարանը կարող է որևէ էական ազդեցություն ունենալ Ադրբեջանի վարքագծի վրա: Այդուհանդերձ, նախաձեռնությունը կարևոր է նրանով, որ բացում է հավելյալ իրավա-քաղաքական գիծ, որը, համենայն դեպս կարող է լինել միջազգային օրակարգում Հայաստանի ու Արցախի համար կարևոր իրավական կռվաններ ամրագրելու տարածություն և հնարավորություն: Ընդ որում՝ ինչպես հնարավոր է դատել օրերս Ֆրանսիայում կայացած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների միջև հանդիպումից, նախաձեռնությունը մեծ հաշվով նաև անհամաձայնություն է պաշտոնական Երևանի մոտեցումներին, որոնք հերթական անգամ ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը:

Այդ անհամաձայնությունը, սակայն արտահայտվում է կոնկրետ քայլերով, օգտագործելով միջազգայնորեն լեգիտիմ հնարավորությունները: Խոշոր հաշվով, այս հանգամանքը, թերևս, նաև որոշակի կոնցեպտուալ օրինակ է, մասնավորապես այն համատեքստի, որ նախորդ տարի սեպտեմբերին ազդարարել էր Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն, երբ ժամանում էր Հայաստան և կոչով դիմել էր հայաստանյան հանրությանն ու հայությանը, մատնանշելով Հայաստանի և Արցախի համար կարևոր այս շրջափուլում ոչ կառավարական շրջանակների ջանքի կարևորությունը:

Այդ շրջանակները կարող են ազդեցություն չունենալ պաշտոնական Երևանի քաղաքականության վրա՝ լինելով դրա սկզբունքներին և փիլիսոփայությանը անհամաձայն, սակայն պաշտոնական Երևանն էլ իր հերթին ի զորու չէ սահմանափակել ոչ կառավարական՝ թե հայաստանյան, թե համահայկական տիրույթում գործող կառույցներին, միջազգայնորեն հնարավոր հարթակների և կարգի շրջանակում առաջ մղել իրենց պատկերացումները: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի քայլն այդ իմաստով ողջունելի օրինակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում