Friday, 05 06 2026
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին

Երևանի 10 տոկոսը գերեզման է

Երևանում գերեզմանատների տարածքներն արդեն գերազանցում են քաղաքի ընդհանուր տարածքի 10%-ը: Երևանում կա 21 գերեզմանատուն, որից 14-ն ամբողջությամբ փակ են, իսկ գործող 7-ում էլ տեղերն են սահմանափակ:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միության նախագահ Արտեմիս Լեփեջյանը հայտնեց, որ առաջին հերթին գերեզմանատներում յուրաքանչյուրին պետք է սահմանափակ տարածք տրվի, և ոչ թե՝ ով որքան փող վճարի, այնքան տան. «10-20, նույնսիկ 50 քմ տարածք են տալիս, որտեղ կարելի է 10 դիակ տեղավորել: Առաջին հերթին պետք է սահմանափակվեն տարածքները: Ով այստեղ չէ և շատ տարածք ունի, պետք է նրանցից ետ վերցվեն տարածքները»:

Ըստ նրա՝ աշխարհում չկա մայրաքաղաք, որտեղ տարածքի 10%-ը գերեզմանատուն լինի: Արտասահմանում 1 մարդուն 2-2.5 քմ տարածք է բաժին ընկնում, ընդ որում երկրորդին վրան են թաղում: Ա.Լեփեջյանը նաև նշեց, որ գերեզմանատները բարձր ծառերով պետք է շրջապատվեն, որովհետև թույն է արտազատվում դրանցից: Հայաստանում այս կարգը նույնպես չի պահպանվում:

Գերեզմանատունը առնվազն 30 մ հեռու պետք է լինի բնակավայրից: Ա.Լեփեջյանի խոսքով՝ մեր գերեզմանները շատ մոտ են բնակավայրերին, արդյունքում երեխաներն առավոտից երեկո տեսնում են լացող մարդկանց, թաղումներ, ինչը հոգեբանական սթրես է և նրանց համար մահը դառնում է խաղալիք:

«Սա մեծ նշանակություն ունի հետագա սերնդի սթրեսային վիճակի առումով»,- ասաց Ա.Լեփեջյանը:

«Երևաննախագիծ» ինստիտուտի գործադիր տնօրեն Սիրեկան Օհանյանը տեղեկացրեց, որ մայրաքաղաքի գլխավոր հատակագծով և ճշգրտման նախագծով գերեզմանոցների տարածքների ընդլայնման խնդիր չի նախատեսվում. «Մենք առաջարկում ենք հնարավորինս եղածը կոնսերվացնել, հատկացված տարածքներից շրջանակը չմեծացնել, և Երևան քաղաքում ունենալ դիակիզարան»:

Ս.Օհանյանը հիշեցրեց, որ Հայ Առաքելական եկեղեցին էլ իր դիրքորոշումն ունի դիակիզարանի մասին: «Խնդիրն այստեղ քաղաքական է»,- նշեց Ս.Օհանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում