Monday, 08 06 2026
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի

Թուրքիայում քրեական գործ է հարուցվել երկրի պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման գործով

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել 31 տարի առաջ՝ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին, Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման գործով։

Նշվում է, որ այս գործի հարուցումը հնարավոր է դարձել այդ ռազմական հեղաշրջումից ուղիղ 30 տարի անց՝ 2010 թվականի սեպտեմբերի 12-ին, Թուրքիայի վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների փաթեթի հաստատման վերաբերյալ հանրաքվեի անցկացումից հետո, երբ դրան կողմ արտահայտվեց մասնակիցների 58 տոկոսը։

Հանրաքվեի արդյունքներով՝ Թուրքիայի Սահմանադրությունից վերացվեց 15-րդ հոդվածը, որն անձեռնմխելիություն էր շնորհել 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին։

Այժմ այդ հեղաշրջման կազմակերպիչ, Թուրքիայի 17-րդ գլխավոր շտաբի պետ և հեղաշրջման արդյունքում Թուրքիայի 7-րդ նախագահ դարձած 94-ամյա Քենան Էվրենը պետք է հեղաշրջումից 31 տարի անց պատասխանատվություն կրի դրա համար (ավելի վաղ Էվրենը, զգալով մոտալուտ վտանգը, հայտարարել էր, որ ավելի շուտ ինքնասպանություն կգործի, քան պատասխանատվություն կկրի այդ ռազմական հեղաշրջման համար.- 1in.am)։

Բացի Էվրենից, դա վերաբերում է նաև հեղաշրջման ժամանակ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի միակ կենդանի մնացած անդամ Թահսին Շաշինքայային։ Նրանք մեղադրվում են «սահմանադրական օրենքների վրա զինված հարձակման» և «հեղաշրջման կազմակերպման» մեջ։

Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Քենան Էվրենի իրականացրած ռազմական հեղաշրջման արդյունքում արձակվեց երկրի խորհրդարանը, տապալվեց Սուլեյման Դեմիրելի գլխավորած կառավարությունը։ Դեմիրելը, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներ Բյուլենթ Էջևիթն ու Ալփասլան Թյուրքեշը ձերբակալվեցին։ Երկրում փակվեցին բոլոր քաղաքական կուսակցությունները, և մտցվեց ռազմական դրություն։

Հեղաշրջման նախապատրաստման համապատասխան հիմքի ստեղծման համար ձախ և աջ արմատականների միջև մինչև հեղաշրջման առավոտ հրահրված բախումներում զոհվեց 2000 մարդ, հեղաշրջման արդյունքում բանտարկվեց 650,000 մարդ, ոստիկանությունում հարուցվեց 1,683,000 գործ, քաղաքական պատճառներով հարուցված 210,000 գործի շրջանակներում դատարանում հայտնվեց 230,000 մարդ, 517 մարդ ստացավ առավելագույն պատժաչափ, միևնույն ժամանակ այդպիսի պատժաչափ էր սպառնում 7000 հոգու, 388,000 մարդ զրկվեց անձնագրից, աշխատավայրից վտարվեց մոտ 30,000 մարդ (նրանց ասացին, որ իրենք վտանգավոր են), որոնցից 20,000-ը ներկայացնում էին կրթական համակարգը, 14,000 մարդ զրկվեց քաղաքացիությունից, մոտ 30,000 մարդ փախավ երկրից, գրաքննության նկատառումներից ելնելով` արգելվեց 937 ֆիլմ, 400 լրագրողների համար առաջարկվեց 4000 տարվա բանտարկության մեղադրանք, 300 օրվա ընթացքում թերթերը չհրապարակեցին հետաքննության մասին նյութեր, ոչնչացվեց 37,000 տոննա թերթ ու հանդես:

1982 թվականի նոյեմբերի 7-ին Քենան Էվրենը 7-ամյա ժամկետով նշանակվեց Թուրքիայի 7-րդ նախագահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում