Thursday, 02 07 2026
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ռուսական РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում խոսել է տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի, հայկական զինված ուժերում տեխնիկական բարեփոխումների և ռազմական բնագավառում հայ-ռուսական համագործակցության մասին: Փոխնախարարը ասել է, որ իրենց նպատակն է ստեղծել ինքնատիպ ազգային պաշտպանական համակարգ` հաշվի առնելով Հարավային Կովկասի անվտանգության համակարգի առանձնահատկությունները, և ոչ թե կրկնօրինակել արդեն գոյություն ունեցող մոդելները: Նա նշել է, որ առայժմ իրենք չեն պատրաստվում միանգամից անցում կատարել բանակի համալրման պայմանագրային մեթոդին, սակայն առաջիկայում նախատեսում են պայմանագրային զինծառայողների թիվը հասցնել 35-40%-ի:
Խոսելով Ադրբեջանի հետ նոր պատերազմի հավանականության մասին՝ փոխնախարարն ասել է, որ ռազմական գործողությունները կարող են ցանկացած պահի վերսկսվել: Այս կապակցությամբ նա ավելացրել է, որ ՀՀ և Լեռնային Ղարաբաղի բանակների միջև համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է:

Փոխնախարարը նաև անչափ բարձր է գնահետել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը` այն որակելով ոչ թե որպես գործընկերների, այլ դաշնակիցների հարաբերություն և հիշեցրել, որ հայկական բանակը զինված է բացարձակապես խորհրդային և ռուսական արտադրության ռազմական տեխնիկայով:

Տոնոյանը նշել է, որ 2010 թ. օգոստոսի 20-ին երկու երկրների միջև կնքված հուշագրի համաձայն՝ նախատեսվում է Հայաստանի տարածքում ստեղծել մի շարք ծառայողական կենտրոններ և ռազմական տեխնիկայի վերանորոգման համատեղ ձեռնարկություններ: Նախատեսվում է որ Հայաստանի որոշ ձեռնարկություններ կմտնեն ռուս-բելառուսական «Պաշտպանական համակարգեր» ֆինանսա-արդյունաբերական խմբի մեջ:

Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցած զորահանդեսին` Տոնոյանը տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի հայկական գիտահետազոտական ինստիտուտները և պաշտպանական արդյունաբերության համալիրի համակարգերը մշակում են տարբեր տիպի անօդաչու սարքեր, որոնց մեջ փոխնախարարն առանձնացրել է «Կռունկ-25»-ը: «Բոլոր անօդաչու սարքերը հաջողությամբ օգտագործվում են հետախուզական զորքերում, և մենք կարծում ենք, որ մեր մշակումները մրցունակ կլինեն միջազգային շուկայում»,- ասել է փոխնախարարը:
Գործակալության թղթակցի հարցին՝ արդյոք փոխվե՞լ է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 զենիթային հրթիռային համալիրի վաճառքից հետո, Տոնոյանը պատասխանել է, թե իրենք «դրանում ոչ մի խնդիր չեն տեսնում», և «դա նորմալ բիզնես-գործարք է»: Մանավանդ, C-300-ը ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական համակարգ է, իսկ Հայաստանը չունի այնպիսի միջոցներ, որոնց դեմ ուղղված լինի այդ զենքը:

Լրագրողի հայտնած այն տարակուսանքին, թե ինչպես է Հայաստանը հանդիսանում ՀԱՊԿ անդամ և միաժամանակ համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, Տոնոյանն արձագանքել է. «Վաղուց արդեն ակնհայտ է, որ և՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, և՛ ՆԱՏՕ-ն անվտանգության խնդրի լուծման համար որդեգրել են սկզբունքորեն նման մոտեցումներ, իսկ սպառնալիքի գլոբալ ծավալը դուրս է մղվել երկրորդ պլան` ստիպելով կողմերին ավելի ընդլայնել համագործակցության շրջանակները: Հայաստանն այս առումով վարում է հավասարակշռված քաղաքականություն` հաշվի առնելով ինչպես սեփական, այնպես էլ իր գործընկերների և դաշնակիցների շահերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում